Հայտնի են «Հայաստանյան ՔՀԿ-ները ճգնաժամային պայմաններում» հետազոտության արդյունքները
«Հայաստանյան ՔՀԿ-ները ճգնաժամային պայմաններում» հետազոտությունն իրականացվել է ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոնի կողմից, ԴԱՏԱ գործընկերների հետ համագործակցությամբ, «ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Հետազոտության դաշտային աշխատանքներն իրականացվել են 2020 թ․ հուլիս-օգոստոս և դեկտեմբեր ամիսներին։
Հետազոտության նպատակն է վերհանել հայաստանյան ՔՀԿ-ների գործունեության հիմնախնդիրները ճգնաժամային պայմաններում, այդ թվում՝ ՔՀԿ գործունեության և Հայաստանում ջատագովության գործընթացների կրած ազդեցությունները առողջապահական և ռազմաքաղաքական ճգնաժամերի համատեքստում։ Իրականացվել է խառը մեթոդներով հետազոտություն՝ խմբային քննարկում-ուղեղների գրոհի, առցանց հարցման և ֆոկուս խմբային քննարկումների մեթոդների համադրմամբ։
Հետազոտության արդյունքներն արտացոլված են ամփոփիչ վերլուծական զեկույցում և հարցման արդյունքների ինտերակտիվ կայքէջում։ Դրանք հասանելի են ստորև։
Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են հետազոտության հեղինակներին։
Հետազոտությունից կամ դրա առանձին մասերից օգտվելու դեպքում պարտադիր է պատշաճ կերպով հղում կատարելը։
Սույն հետազոտությունն իրականացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և ներկայացված բովանդակությունը միմիայն դրանց հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: