Գրքի շնորհանդեսի հրավեր. Գետառ. Գետի հիշողություն
«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիան» (CSN Lab) սիրով հրավիրում է բոլորին ներկա գտնվելու «Գետառ. գետի հիշողությունը» գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա հուլիսի 21֊ին, ժամը 19։00֊ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք Ադամյան 3. 2/2)։
Այս գիրքը բացահայտում է Գետառ գետի կարեւորությունն ու նշանակությունը՝ Երեւան քաղաքի սոցիալական եւ ուրբանիստական հիշողության ձեւավորման համատեքստում։ Գետն ուսումնասիրվում է տարբեր մեթոդների եւ գիտակարգերի միջոցով՝ մարդաբանության, ուրբանիզմի, բնապահպանության եւ այլն։ Համագործակցելով ուրբանիստների, լուսանկարիչների եւ նկարազարդողների հետ, գրքի հեղինակները ստեղծում են Գետառի գեոպոետիկան ինչպես նաեւ՝ գետի ուրույն վիզուալ պատկերը։Հարուստ եւ ինքնատիպ տեսողական նյութերից զատ՝ հրատարակությունը ներառում է քաղաքացիների հուշերն ու բանավոր պատմությունները, որոնցում Գետառը շարունակում է մնալ քաղաքի ինքնության կարեւոր մասը։
Գլխավոր խմբագիր՝ Տիգրան Ամիրյան
Գրական խմբագիր եւ թարգմանիչ՝ Հովհաննես Գալստյան
«Գետառ. գետի հիշողությունը» գիրքը ստեղծվել է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի կողմից՝«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ։
Նախագծի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» կայք՝ https://csnlab.net/am/article/getar
Միջոցառման մուտքն ազատ է։