Լույս է տեսել Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտությունը
Նյութի աղբյուրը կարող եք գտնել այստեղ
Ծրագրի նկարագիրը․
Հետազոտությունը նպատակ է հետապնդել պարզելու`
- հայաստանցիների ընկալումները Հայաստանի ընդհանուր վիճակի, կոռուպցիայի և դրա դրսևորումների վերաբերյալ,
- կոռուպցիոն երևույթներին առնչվելու նրանց անձնական փորձը,
- կոռուպցիայի նկատմամբ հանրային և անհատական վարքագծի դրսևորումները,
- երկրում իրականացվող հակակոռուպցիոն նախաձեռնությունների մասին տեղեկացվածությունը և դրանց գնահատումը,
- կոռուպցիային առնչվող տեղեկատվության հիմնական աղբյուրները,
- հայաստանցիների հակակոռուպցիոն ընկալումների և վարքագծի փոփոխությունը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներից հետո,
- համադրելի տվյալների պարագայում` վերջին ինը տարիների կտրվածքով կոռուպցիայի և հարակից խնդիրների ընկալումներում տեղ գտած փոփոխությունները:
Հետազոտությամբ խնդիր է դրվել ստեղծել գործնական տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, մասնավոր հատվածին` պետական կառավարման ոլորտը բարելավելու և հակակոռուպցիոն քաղաքականություններ ու ծրագրեր մշակելու համար:
Մեթոդաբանություն
Հետազոտության հարցաթերթը մշակվել է ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի և ԹԻՀԿ կողմից` հիմք ընդունելով նախկին հետազոտությունների հարցաշարերը, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող ներկայիս զարգացումները:
Հետազոտության տվյալները հավաքագրվել են 2019թ. հոկտեմբերի 17-ից դեկտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածում` դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Հարցմանը մասնակցել են 18 և բարձր տարիքի 1500 ՀՀ քաղաքացիներ (95% վստահության սահմաններում 2.5% սխալի թույլատրելի շեղումով): Ընտրանքի ձևավորման համար օգտագործվել են տնային տնտեսությունների թվի մարզային բաշխվածության վերաբերյալ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները: Հավաքագրված տվյալների որակը ստուգվել է հետզանգերով՝ հարցվածների շուրջ 17%-ի շրջանում:
Արդյունքները․
Տվյալադարան
Հարցաթերթ
Վերլուծական զեկույց
Ամփոփագիր
Ներկայացում