Թրանսփարենսի Ինթերնեշնլի 2020թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը
Աղբյուրը ՝ Transparency International Armenia
Հունվարի 28ին Թրանսփարենսի Ինթերնեշնլը հրապարակեց Կոռուպցիայի ընկալման 2020 թվականի համաթիվը (ԿԸՀ),
որը բացահայտում է, որ չնվազող կոռուպցիան կորոնավիրուսի համավարակի ֆոնին խարխլում է առողջապահական
համակարգերը և նպաստում է ժողովրդավարության նահանջին։ Հայաստանի ԿԸՀ 2020 թ. արժեքը հավասար է 49ի։
180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2020 թ. աղյուսակում Հայաստանը Հորդանանի և Սլովակիայի հետ կիսում է
60-ից 62-րդ տեղերը։
Կից կգտնեք երկլեզու մամլո հաղորդագրությունը, ԿԸՀ աղյուսկաներ, 2020 թվականի աղբյուրներն,
ինչպես նաև հաճախ տրվող հարցերի մասին տեղեկատվություն։
Հարցերի և հետադարձ կապի համար կարող ենք կապվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի
ծրարգրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ՝
Բջջ՝ 093 53 99 37; 095 53 99 37
Էլ հասցե՝ [email protected]