Երկօրյա սեմինար տեղական աշխատանքային խմբի անդամների համար ՀՀ Լոռու մարզի Թեղուտ համայնքում
2016թ. մայիսի 31-ին և հունիսի 1-ին տեղի ունեցավ սեմինար շահերի պաշտպանության արշավների պլանավորման մասին տեղական աշխատանքային խմբի անդամների համար ՀՀ Լոռու մարզի Թեղուտ համայնքում: Տեղական աշխատանքային խմբերը բաղկացած են տեղական ՀԿ-ների, Գյուղական կանանց խորհրդի (ստեղծված CENN-ի կողմից) ներկայացուցիչներից և հանքարդյունա¬բերության պատճառով ազդեցություն կրող շրջանների համայնքի անդամներից:
Դասընթացի հիմնական նպատակն էր բացահայտել հիմնախնդիրը և մշակել շահերի պաշտպանության արշավի նպատակները, որոշել շահառուներին և թիրախ լսարանը, նույնականացնել համախոսհներին և հակառակորդներին: Սեմինարի սկզբում մասնակիցները ծանոթացան հանրային շահերի պաշտպանության տեխնիկային և ռամզավարությանը հիմնախնդրի առումով: Տեղական աշխատանքային խմբի անդամներին նաև ներկայացվեց ուղերձ մշակելու տեխնիկան, որը հնարավորության կտա այն հասանելի դարձնելու համախոհների և հնարավոր դոնորների համար: Աուդիո-վիզուալ նյութերը և խաղերը կազմում էին սեմինարի անբաժանելի մասը, որոնք օգնեցին մասնակիցներին առավել լավ հասկանալ մատուցվող նյութը և գնահատել իրենց ուժեղ և թույլ կողմերը:
Դասընթացի նպատակն էր բարձրացնել տեղական աշխատանքային խմբի գիտելիքներն ու կարողությունները սկսելու շահերի պաշտպանության արշավ ընտրված հիմնախնդրի լուծման համար:
Դասընթացը կազմակերպվել է «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից CENN-ի «Նպաստելով Կովկասում բնապահպանական և սոցիալական հաշվետվողականությանը հանքարդյունաբերության ոլորտում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունը, բարձրացնել կրթական և իրազեկվածության մակարդակը, ուժեղացնել բնապահպանական և սոցիալական ապահովությունը հանքարդյունաբերության առումով և խթանել կայուն գյուղական զարգացումը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Հաց աշխարհի համար գերմանական հիմնադրամի կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար, դիմեք`
Նինո Գափրինդաշվիլիին
Անն Ինասարիձեին
Կովկասի Բնապահպանական ՀԿ-ների ցանց (CENN)
Հեռ.: +99532 275 19 03/04
Ֆաքս: +99532 275 19 05
[email protected]
[email protected]