ԱՄՆ ՄԶԳ Հայաստանը հրապարակել է երկրի զարգացման համագործակցության ռազմավարությունը
Աղբյուրը՝ https://www.usaid.gov/hy/armenia/cdcs։
Հայաստանը դժվարին տարի է ունեցել: 2020թ.-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև նոյեմբերի 10-ի հրադադարից հետո ի հայտ եկած քաղաքական անկայունությունը, COVID-19- ի տարածման տեմպերի հետ միասին, մեծ փորձության ենթարկեցին Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական հատվածի կայունությունը: Չնայած այս երկակի ճգնաժամին և արագ զարգացող քաղաքական միջավայրին՝ Հայաստանը միտված է խաղաղության ու կայունության:
2020-2025թթ. Երկրի զարգացման համագործակցության նոր ռազմավարությամբ (ԵԶՀՌ) նախանշվում են առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ ռազմավարական առաջնահերթությունները և մոտեցումները: Չնայած փաստաթուղթը մշակվել է նախքան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրան հաջորդած հրադադարի մասին համաձայնագրի կնքումը, այն սահմանում է հիմնական ոլորտները, տեխնիկական մոտեցումները և քաղաքական նկատառումները, որոնք կուղղորդեն ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությունը Հայաստանին՝ օգնելու ճգնաժամից հետո նրա վերականգնմանը: Անհրաժեշտության դեպքում ԵԶՀՌ –ը կարող է հարմարեցվել ըստ զարգացման նոր առաջնահերթությունների, եթե առաջիկա ամիսներին և տարիների ընթացքում այդպիսիք ի հայտ գան:
ԵԶՀՌ- ն ներառում է Հայաստանի կարողությունների և հանձնառությունների վերլուծությունը՝ համաձայն «Ճանապարհ դեպի ինքնապահովում» ճանապարհային քարտեզի (J2SR) և սերտորեն համապատասխանեցված է Հայաստանի նպատակներին և գերակայություններին: ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի համագործակցել տարբեր գործընկերների, այդ թվում ` Հայաստանի կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և մասնավոր անձանց հետ ` ԵԶՀՌ- ում նշված վերջնարդյունքների իրականացման նպատակով:
Այս նոր ռազմավարության միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն վերահաստատում է իր նվիրվածությունը Հայաստանին և հայ ժողովրդին ՝ որպես զարգացման ամուր և հուսալի գործընկեր, որը սատարում է Հայաստանի ձգտումը դեպի ժողովրդավարական կայունություն, տնտեսական բարգավաճում և ներգրավված քաղաքացիների առկայություն՝ որպես խաղաղ և ինքնիշխան պետության հիմնաքարեր:
Առաջիկա հինգ տարիների համար ԱՄՆ ՄԶԳ-ի նպատակը Հայաստանի կարողությունների ձևավորումն է և ինքնապահովմանն ուղղված նրա պարտավորությունների հետագա զարգացումը, որպեսզի երկիրը կարողանա օգտվել ավելի ներառական, ժողովրդավարական և տնտեսապես դիմացկուն գործընկեր դառնալու ռազմավարական հնարավորությունից:
Մանրամասները կարող եք գտնել այստեղ՝ https://www.usaid.gov/armenia/cdcs