![«Ջուրը բոլորինն է հավասար» մանրապատում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից](https://hkdepo.am/media/cache/news1/i/news/water-belongs-to-everyone-psa-by-transparency-international-armenia_Screen Shot 2020-03-24 at 13.38.07.png)
«Ջուրը բոլորինն է հավասար» մանրապատում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից
Ձեր ուշադրությանն է ներկայացվում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից պատրաստված մանրապատումների շարքի առաջին` «Ջուրը բոլորինն է հավասար» տեսանյութն այն մասին, թե ինչպես պատանիներն օգնեցին իրավապահներին բացահայտել կաշառքի և հովանավորչության դեպք` https://bit.ly/3bnxGRp
Տեսանյութերը միտված են դպրոցականների շրջանում իրազեկվածության բարձրացմանը։ Դրանք հատկապես օգտակար կարող են լինել հասարակագիտության ուսուցիչների և ընդհանրապես կորոնավիրուսի պատճառով համատարած ինքնամեկուսացման ընթացքում ժամանակն արդյունավետ օգտագործելու և սովորելու համար, թե ինչ է կոռուպցիան և ինչպես վարվել կոռուպցիոն երևույթի հանդիպելիս:
Մանրապատումների պատրաստումը հնարավոր է դարձել Կանադայի արտաքին գործերի, առևտրի և զարգացման դեպարտամենտի աջակցությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում կարող եք դիմել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդակցության համակարգող Սամվել Ռուբենյանին՝ [email protected] էլ. փոստի հասցեով: