Water belongs to everyone PSA by Transparency International Armenia
Ձեր ուշադրությանն է ներկայացվում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կողմից պատրաստված մանրապատումների շարքի առաջին` «Ջուրը բոլորինն է հավասար» տեսանյութն այն մասին, թե ինչպես պատանիներն օգնեցին իրավապահներին բացահայտել կաշառքի և հովանավորչության դեպք` https://bit.ly/3bnxGRp
Տեսանյութերը միտված են դպրոցականների շրջանում իրազեկվածության բարձրացմանը։ Դրանք հատկապես օգտակար կարող են լինել հասարակագիտության ուսուցիչների և ընդհանրապես կորոնավիրուսի պատճառով համատարած ինքնամեկուսացման ընթացքում ժամանակն արդյունավետ օգտագործելու և սովորելու համար, թե ինչ է կոռուպցիան և ինչպես վարվել կոռուպցիոն երևույթի հանդիպելիս:
Մանրապատումների պատրաստումը հնարավոր է դարձել Կանադայի արտաքին գործերի, առևտրի և զարգացման դեպարտամենտի աջակցությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում կարող եք դիմել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդակցության համակարգող Սամվել Ռուբենյանին՝ [email protected] էլ. փոստի հասցեով: