Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
ՔՀԿ-ների կոալիցիաների համար հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման դրամաշնորհ
20 ապրիլի, 2018
ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման ենթադրամաշնորհային հայտերի ներկայացմանհրավեր
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մասին
Մեկնարկել է Լեհաստանի պատմությանը և դիվանագիտության պատմությանը նվիրված լավագույն հրատարակությունների մրցույթ
19 ապրիլի, 2018
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է 2017թ-ին լույս տեսած Լեհաստանի պատմության վերաբերյալ լավագույն օտարալեզու հրատարակության, ինչպես նաև լեհերեն լեզվով Լեհաստանի դիվանագիտության պատմության ոլորտին առնչվող լավագույն հրատարակության մրցույթ: Պատմաբանները կարող են ներկայացնել իրենց աշխատությունները մինչ 2018թ-ի մայիսի 15-ը:
«Այլընտրանք» մեդիա բովանդակության արտադրության դրամաշնորհային ծրագրի մրցույթ
11 ապրիլի, 2018
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Այլընտրանք» մեդիա բովանդակության արտադրության դրամաշնորհային մրցույթ:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների շուրջ ստեղծագործ և նորարարական հեղինակային մեդիա բովանդակության ստեղծմանը և տարածմանը։
Դրամաշնորհ մշակութային նախագծերի համար. 2018 (անգլերեն)
10 ապրիլի, 2018
The United States Embassy is pleased to announce a call for proposals for cultural projects for the 2018 calendar year, pending available funds. Projects will use the creative arts to: support peace building in the region; support advocacy for civil and human rights; combat corruption; strengthen civil society; encourage entrepreneurship; and/or empower youth and women.
Դրամաշնորհների մրցույթ. հանրային ծառայությունների մատուցման և հանրային հաշվետվողականության մոնիտորինգ քաղաքացիական հասարակության կողմից
09 ապրիլի, 2018
Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության (PASOS) կողմից ղեկավարվող և նրա հետ սերտորեն համագործակցող Արևելյան Գործընկերության հինգ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) ազգային գործընկերների կողմից Եվրոպական Միության (ԵՄ) ֆինանսավորմամբ իրականացվող Հզորացման գործընկերներ ծրագրի շրջանակներում հասանելի են դրամաշնորհներ, որոնք կարող են աջակցել քաղաքացիական հասարակությանը` իրականացնելու հանրային միջոցների բաշխման արդյունավետության և հանրային ծառայությունների մատուցման մոնիտորինգ:
Կրթական ոլորտի փոքր դրամաշնորհային ծրագրեր 2018թ.
02 ապրիլի, 2018
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը շարունակում է կրթական ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված համայնքային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և հայտարարում է փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի 2018թ. փուլը:
Կրթաթոշակի հնարավորություն Ռոբերտ Բոշ հիմնադրամից
02 ապրիլի, 2018
Chatham House is pleased to invite applicants for the Academy Robert Bosch Fellowship (Russia and Eurasia) in the Queen Elizabeth II Academy for Leadership in International Affairs.
FAST կրթաթոշակային ծրագրի` 2018-2019թթ. ուսումնական տարվա համար նախատեսված հայտադիմումներն արդեն բաց են
29 մարտի, 2018
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակային ծրագիրը հիմնվել է 2017թ. հոկտեմբերին: Ծրագիրը նպատակ ունի աջակցելու ազգությամբ հայ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տաղանդավոր ուսանողներին, որոնք ցանկություն ունեն Հայաստանի առաջատար բուհերում գիտությունների թեկնածուի աստիճանի ձեռքբերմանն ուղղված հետազոտություններ իրականացնել բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում: