Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Սկարպ ՀԿ-ն փնտրում է ֆոնդհայթայթման, իրավական հարցերի և հանրային կապերի (PR) փորձագետների
12 փետրվարի, 2018
Սկարպ ՀԿ-ն փնտրում է ֆոնդհայթայթման, իրավական հարցերի և հանրային կապերի (PR) փորձագետների
Սկարպ ՀԿ-ն «Բարեփոխում եւ կայունություն» ծրագրի շրջանակներում աշխատանքի է հրավիրում ֆոնդհայթայթման մասնագետի՝ ՀԿ ոլորտում փորձառությամբ:
Ծրագրի համակարգող “Սոսե” Կանաց Հիմնահարցեր” ՀԿ-ում
08 փետրվարի, 2018
“Սոսե” Կանաց Հիմնահարցեր” ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում ծրագրի համակարգողի՝ «ՀԿ-ի կայուն զարգացման ապահովում» ծրագրում ներգրավվելու համար: Ծրագիրը իրականացում է՝ ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ Կայունության Ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում:
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան փնտրում է դասընթացավար-փորձագետների
07 փետրվարի, 2018
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան փնտրում է դասընթացավար-փորձագետների «Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենսդրությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում համագործակցելու համար։
Ծրագրի օգնական` «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ում
07 փետրվարի, 2018
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ ծրագրի օգնականի թափուր հաստիքի համար։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը մինչեւ փետրվարի 18, 2018 (ներառյալ): Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի մինչեւ փետրվարի 23-ը:
Կամավոր աշխատանքի հնարավորություն ԵՀՀ-ում
07 փետրվարի, 2018
Ուսանող ե՞ս կամ ավարտել ես և ցանկանում ես ձեռք բերել աշխատանքային փորձ, զարգացնել հմտություններդ, և հասկանալ թե ինչպես են աշխատում հասարակական կազմակերպությունները, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը փնտրում է կամավորի (intern) «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման» ծրագրում ներգրավվելու համար.
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն փնտրում է դասընթացավարների և խորհրդատուի
02 փետրվարի, 2018
ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում Վանաձոր քաղաքում գործող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Ճանաչում, արտաքին հաղորդակցություն՝ հանուն կազմակերպության հզորացման» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հրավիրում է Adobe Photoshop ծրագրի, տեսանկարահանման և վիդեոմոնտաժի դասընթացավարների և կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների փաթեթի ստեղծման մասնագետի մրցույթ:
Call for Consultant/s to Facilitate Strategic Retreat for the Boards and Management of EPF & CRRC Network in the South Caucasus
01 փետրվարի, 2018
The EPF and CRRC Network (EPF-Armenia, EPF-Azerbaijan, EPF-Georgia, CRRC-Armenia and CRRC-Georgia) invites proposals from qualified individuals or organizations to facilitate a Strategic Retreat for the Boards and Management of the Network. The assignment should be conducted during April-June 2018.
Դասընթացավար-փորձագետների մրցույթ
01 փետրվարի, 2018
«Բանավեճ, քննարկում, փոփոխություն (DDC)» ծրագրի շրջանակներում «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է դասընթացավար-փորձագետների վճարովի ծառայությունների մատուցման մրցույթ։ Դասընթացավար-փորձագետները պետք է մշակեն համապատասխան նյութերը, պլանավորեն և իրականացնեն դասընթացները Երևանում և Գյումրիում, ինչպես նաև տրամադրեն փորձագիտական խորհրդատվություն 2018 թվականի փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում:
