Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Մէճլիս Ինստիտուտի լեզուների (հայերեն, պարսկերեն, թուրքերեն) և շաղկապված պատմությունների ամառային դպրոց
27 մարտի, 2019
Մէճլիս Ինստիտուտն ուրախ է հայտարարել 2019թ-ի ինտենսիվ ամառային ծրագրի մասնակցության հայտերի ներկայացման մեկնարկը, որը տեղի կունենա հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը (տևողությունը չորս շաբաթ): Ծրագիրը բաղկացած է երեք զուգահեռ ընթացող լեզուների ուսուցման կուրսերից (հայերեն, պարսկերեն, թուրքերեն) և սեմինարիների շղթայից նվիրված Հայաստանի, Իրանի և Անատոլիայի շաղկապված պատմություններին՝ սկսած միջնադարի ժամանակաշրջանից:
Մրցույթ. ՔՀԿ կարողությունների զարգացման ուսումնական ձեռնարկի պատրաստում
27 մարտի, 2019
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ-ն) հրավիրում է անհատ փորձագետի (կամ փորձագետների խմբի) ներկայացնել ծառայությունների մատուցման հայտ` ՔՀԿ կարողությունների զարգացման ուսուցողական ձեռնարկ մշակելու նպատակով։ Առաջադրանքը հանդիսանում է Եվրոպական միության աջակցությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող ՔՀ Կամուրջ ծրագրի մաս։
«20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքում և հանրայնացում»․ մասնակցության հայտերի ընդունում
26 մարտի, 2019
«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ ս. թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին իրականացնելու են «20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագիրը:
20-րդ դարը մեծագույն փոփոխությունների ժամանակաշրջան էր Հայաստանի և հայ ժողովրդի համար, մինչդեռ այդ յուրահատուկ ժամանակաշրջանի ականատեսները, մշակութային ավանդույթների կրողները և/կամ նրանց ընտանիքների պատմության ու մշակույթի կրողները ժամանակավոր աղբյո...
Գերմանիայում վերապատրաստվելու կրթաթոշակ Արևելյան գործընկերության երկրների լրագրողների համար
19 մարտի, 2019
В 2019 году организация Международные журналистские программы (Internationale Journalisten-Programme / IJP) в девятнадцатый раз приглашает журналистов России, Грузии, Украины, Белоруссии, Армении, Азербайджана и других стран СНГ, а также Прибалтики принять участие в программе стажировки.
ՀՀ հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական և սանիտարահիգիենիկ չափանիշների վերաբերյալ մոնիտորինգի նախնական զեկույցի ներկայացում-քննարկում
19 մարտի, 2019
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը (ԺԱԱ) «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում, իրականացրել է ՀՀ հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական և սանիտարահիգիենիկ չափանիշների վերաբերյալ մոնիտորինգ:
Լուսանկարիչների միջազգային ամառային դպրոց 2019-ի համար ընդունվում են հայտեր
14 մարտի, 2019
After 12 years of existence, the International Summer School of Photography is shifting towards a thematic focus and greater interdisciplinary engagement. The first thematic edition, ISSP 2019, “PHOTOGRAPHY AND THE WORLD”, will be looking at photography as a possible tool for positive change, with reference to global issues the world is facing today.
Կոնֆերանս՝ «Սոցիալական աշխատանքը փոխակերպվող հասարակությունում. զարգացման հեռանկարները»
14 մարտի, 2019
ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի և «Սոցիալական աշխատող աջակցության կենտրոն» մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ մարտի 19-ին, ժամը 10։00-ին ՀՊՄՀ-ի ռեկտորատի նիստերի դահլիճում կկայանա «Սոցիալական աշխատանքը փոխակերպվող հասարակությունում. զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանս:
Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն
14 մարտի, 2019
Մեկնարկում է «Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը, որի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կառավարման թափանցիկության ու հաշվետվողականության համար նորարար լուծումների մշակմանը:
