Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
DEMOCoDesign Lab: Մասնակցության հայտերի ընդունում
09 ապրիլի, 2018
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ, ս․թ. մայիսի 10-12 կազմակերպում է սոցիալական նորարարության միջոցառում - #DEMOCoDesign Lab, որի նպատակն է մշակել նախագծեր տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցությունը խրախուսելու համար։
Ապրիլյան վերապատրաստումներ՝ հիմնական և միջնակարգ դպրոցների ուսուցիչների համար
09 ապրիլի, 2018
Հրավիրում ենք՝ մասնակցելու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2018թ. ծրագրով, ուսումնական օրացույցով որոշված, ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող ապրիլյան ամենամսյա վերապատրաստումներին
«Հաջող սկիզբ» ծրագիր` Արմավիրի մարզի սկսնակ ձեռներեցների համար
05 ապրիլի, 2018
«Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցությամբ, Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, հրավիրում է բոլոր ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը:
Մարդամեջ 2018 սոցիալական նորարարության հավաք. մասնակցության հրավեր
04 ապրիլի, 2018
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հրավիրում է 16-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Մարդամեջ 2018» սոցիալական նորարարության (ՍՆ) հավաքին։
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի առաջիկա միջոցառումներ
02 ապրիլի, 2018
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը մի քանի միջացառումներ է նախապատրաստում ապրիլ ամսվա ընթացքում:
Դասընթացի հրավեր։ Պետգնումների մոնիտորինգի գործիքակազմի կիրառությունը Կոտայքի մարզի օրինակով
02 ապրիլի, 2018
Հակիրճ տեղեկատվություն ծրագրի և այն իրականացնող ՀԿ մասին։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է իրականացնել դասընթաց նվիրված պետգնումների մոնիտորինգի գործիքակազմի կիրառությանը՝ կոռուպցիոն ռիսկերի վերհանման գործընթացներում։
Դասընթացը կվարի տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Մանուկյանը։
Դասընթացի հրավեր։ Պետգնումների մոնիտորինգի գործիքակազմի կիրառությունը Արագածոտնի մարզի օրինակով
02 ապրիլի, 2018
Հակիրճ տեղեկատվություն ծրագրի և այն իրականացնող ՀԿ մասին։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է իրականացնել դասընթաց նվիրված պետգնումների մոնիտորինգի գործիքակազմի կիրառությանը՝ կոռուպցիոն ռիսկերի վերհանման գործընթացներում։
Դասընթացը կվարի տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Մանուկյանը։
Քննարկում․ Պատմության դասագրքերը և դասավանդման մեթոդաբանությունը
29 մարտի, 2018
«Իմեջին» հակամարտությունների հաղթահարման կենտրոնը և Երիտասարդ Պատմագետների Ասոցիացիան կազմակերպում են կլոր սեղան-քննարկում Հայաստանում և Թուրքիայում պատմության դասագրքերի և դասավանդման մեթոդաբանության շուրջ։ Կլոր սեղան-քննարկումը տեղի կունենա ապրիլի 3-ին ժամը 4-7-ը ք․ Երևանի Թումանյան 26ա հասցեում գտնվող Հոդված 3 ակումբում։ Կքննարկվեն Հայաստանից և Թուրքիայից պատմության դասավանդման և կրթության ոլորտի մի խումբ մասնագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները։ Հետազոտությանը, որը առայժմ հասանելի է միայն անգլերեն տարբերակով, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://caucasusedition.net/wp-content/uploads/2017/06/Tarih-Vakfi-and-Imagine-Final-Papers-June-20.pdf։ Կլոր-սեղան քննարկման լեզուն հայերենն է։ Խնդրում ենք նախապես գրանցվել կլոր սեղան-քննարկմանը հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/J2b5ZwbkQfBBcExD3.