Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Մասնակցության հրավեր․ «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի ուսանողական մրցույթ
12 հուլիսի, 2022
Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը և Հանրային լրագրության ակումբը «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում հայտարարում են կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող թեմաներով լրագրողական նյութերի ուսանողական մրցույթ։
Նախաձեռնության նպատակն է խթանել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հանրային իրազեկման գործում լրագրողների մասնակցությունը՝ լրագրող ուսանող-ԶԼՄ համագործակցության միջոցով ստեղծելով կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի ոլորտներին առնչվող հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված որակյալ լրահոս։
Մասնակցության հրավեր․ Կոնդ. հիշողության տարրեր
06 հուլիսի, 2022
Թեք տեղը CSN Lab-ի հետ համատեղ հրավիրում է մասնակցելու «Կոնդ. հիշողության տարրեր» նախագծին
Դասընթացի մասնակցության հրավեր Ռիզոմաստիկ ՀԿ-ի կողմից․ Իմ տեսանկյունից
10 հունիսի, 2022
«Ռիզոմաստիկ» ՀԿ-ն ԵՊԲՀ-ի հետ համատեղ հրավիրում է մասնակցելու Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Իմ տեսանկյունից» ծրագրին։
Մարդամեջ-2022» սոցիալական նորարարության հավաք Մասնակցության հրավեր
08 հունիսի, 2022
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության. Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում հրավիրում է 18-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Մարդամեջ-2022» սոցիալական նորարարության հավաքին։ Մենք փնտրում ենք ակտիվ և ստեղծագործ երիտասարդների, ովքեր ցանկանում են իրենց համալսարաններում և համայնքներում իրականացնել նորարարական ծրագրեր։
Փոխանակման ծրագրի հնարավորություն լրագրողների համար․ թղթակիցներըլ լուսաբանում են կոնֆլիկտները (անգլերեն)
01 հունիսի, 2022
How do journalists deal responsibly with reporting on war in a society traumatised by it, whilst forearming themselves against instrumentalisation and targeted disinformation? Two research trips to Yerevan and Berlin invite journalists to not just conduct on-site research, and exchange information on experiences with colleagues, but also to participate in workshops. The research results attract extensive media coverage and also include experiences from other crisis regions in the Eastern Partnership countries.
Փոխանակման ծրագրի հնարավորություն Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կողմից․ Լրագրողները հակամարտություններում
24 մայիսի, 2022
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) քարտուղարությունն ընդունում է «Լրագրողները հակամարտություններում» ծրագրի մասնակցության հայտեր: Ծրագիրն իրականացվում է գերմանական Deutsche Gesellschaft կազմակերպության հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
Հնարավորություն ԹԻՀԿ-ի կողմից․ «Պոլիտեա» ինտելեկտուալ խաղ՝ երիտասարդական հասարակական կազմակերպությունների միջև
24 մայիսի, 2022
Ցանկանու՞մ եք մասնակցել քաղաքագիտական-քաղաքացիական ինտելեկտուալ մրցույթի, պատրա՞ստ եք ցուցադրել ձեր կազմակերպության թիմային ոգին ու արդյունքում ստանալ հատուկ Պոլիտեա գավաթը, ապա այս հայտարարությունը հենց ձեզ համար է։
Հետք Մեդիա Գործարանի ուսանողների ընդունելության
23 մայիսի, 2022
Հետք Մեդիա Գործարանը սկսում է 2022-2023թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը։