Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Բանավեճի ակումբում մեկնարկել է թիմերի հայտագրումը
26 սեպտեմբերի, 2017
Երիտասա՞րդ ես, սիրո՞ւմ ես բանավիճել, ունե՞ս ընկերներ, ովքեր ցանկանում են միանալ Քեզ, ուրեմն՝ կազմե՛ք թիմ, լրացրե՛ք հայտը և դարձե՛ք «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի անդամ:
2017 թվականի 2-րդ մրցափուլը մեկնարկում է հոկտեմբերին:
Հաղթող թիմին սպասվում է հանգիստ Ծաղկաձորում:
«Ոչ ատելությանը» Լյուքսեմբուրգում (Բաց Կանչ) (Անգլերեն)
25 սեպտեմբերի, 2017
WIYU is pleased to announce you its new open call for applications for Youth Exchange “No Hate” (please note that only citizens of the Republic of Armenia are eligible to apply for our projects).
8-17 December 2017 , Luxembourg, Luxembourg
More info about the project can be found in the pdf attachement
Բիզնես զարգացման դասընթաց ստարտափների համար՝ գիտելիքների և հմտությունների ուսուցում (անգլերեն)
25 սեպտեմբերի, 2017
The “Support to SME development in Armenia” (SMEDA) project offers the workshop series “Startup Knowledge & Skills” for representatives of Startups and young innovative companies on managerial level.
SMEDA is co-funded by the European Union and the German Federal Ministry for Economic Cooperation and Development (BMZ) and implemented by GIZ Private Sector Development in South Caucasus Programme. SMEDA is part of the EU4Business and EU4Innovation initiatives of the European Union in Armenia.
Երիտասարդ Կառավարիչների Մրցույթ՝ ուսանողների համար (անգլերեն)
25 սեպտեմբերի, 2017
Apply to Young Manager Challenge for Students, if you
are a full time student who is interested in an internship and future employment at leading companies of Armenia
are a third year (and above) student
want to enhance your skills to solve real life cases, build a team and are ready for new challenges
want to gain valuable mentorship from sponsoring companies of diverse business sectors
«Մեդիագրագիտություն-քննադատական մտածողություն» 12 հանդիպումներից բաղկացած կուրս Իջևան Ինֆոտանը
23 սեպտեմբերի, 2017
#Իջևանինֆոտունը հայտարարում է «#Մեդիագրագիտություն-քննադատական մտածողություն» 12 հանդիպումներից բաղկացած կուրս, որը մեկնարկելու է 2017 թվականի հոկտեմբեր ամսից:
Դասընթացին կարող է մասնակցել 13 տարին լրացած յուրաքանչյուր անհատ, ով հետաքրքրված է և ցանկանում է ձեռք բերել համապատասխան գիտելիքներ քննադատական մտածողություն, մեդիայի և լրագրողի աշխատանքը հասկանալու ու տեղեկատվական դաշտում ճիշտ կողմորոշվելու համար։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝ https://docs.google.com/…/1FAIpQLSdTVYsPZW3hY4vJ1T…/viewform:
Թվային հաղորդակցության դասընթացի հնարավորություն Ամերիկայում
19 սեպտեմբերի, 2017
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության մասնագետները կարող են իրենց հայտերն ուղարկել ամերիկյան ֆինանսավորմամբ «Թվային հաղորդակցության ցանցին»:
Մասնակիցները երեք շաբաթ կանցկացնեն Ամերիկայում՝ դառնալով Թվային Հաղորդակցման Ցանցի (Digicomnet) անդամ, որտեղ ներգրավված են գաղափարներներով, և գործիքներով օժտված ավելի քան 3600 նորարար մասնագետներ ամբողջ աշխարհից, ովքեր ստեղծում են արդյունք լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործարարության և կառավարության համար։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ (ԵՀՀ) հայտարարում են դասընթացավարի հայտերի հավաքագրման մրցույթ
19 սեպտեմբերի, 2017
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը(ԵՀՀ) հայտարարում են տեսարվեստի ոլորտում գործունեություն իրականացնող ՔՀԿ-ների կարողությունների զարգացման դասընթացներ վարելու և խորհրդատվություն տրամադրելու փորձագետների և դասընթացավարների հայտերի հավաքագրում։
Դիմումի փաթեթի ներկայացման վերջնաժամկետն ՝ 2017 թ. հոկտեմբերի 6-ը, ժամը՝ 17:00
«ՀԿ-ների մասին» նոր օրենքի շուրջ դասընթաց Երևանում
15 սեպտեմբերի, 2017
Հաշվի առնելով ՀԿ-ների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական վերջին փոփոխությունները, մասնավորապես` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` http://www.arlis.am/documentview.aspx?docid=110802), որով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀԿ-ների կանոնադրությունները համապատասխանեցնել օրենսդրական նոր պահանջներին, Իրավաբանների հայկական ասոցիացիան իրականացնում է ՔՀԿ-ների համար վերապատրաստման դասընթաց՝ Հասարակական կազմակերպությունների ոլորտում իրավական փոփոխությունների վերաբերյալ: