«Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» ձեռնարկի ներկայացում
Օրը և ժամը՝ 26-ը հոկտեմբերի, 2017, 16:00-17:30
Վայրը՝ ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ, (Ալեք Մանուկյան 1)
Լեզուն՝ Հայերեն
ՁԵՌՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
«Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» ձեռնարկը նվիրված է կորպորատիվ քարտուղարի՝ որպես կորպորատիվ հարաբերությունների բազմագիտակի ներկայացմանը: Կորպորատիվ քարտուղարն առանցքային դերակատարում ունի կորպորատիվ հարաբերությունների կայացման և կորպորատիվ որոշումների բարելավման հարցում: Հետևաբար, Ձեռնարկն անդրադարձել է կորպորատիվ քարտուղարի գործառույթներին, դրանցով պայմանավորված դերերին, ինչպես նաև հայաստանյան կորպորատիվ իրականության մեջ կորպորատիվ քարտուղարի գործառույթի ներդրման առանձնահատկություններին:
ՈՒՄ ՀԱՄԱՐ Է
Միջոցառումը կարող է հետաքրքրել լայն լսարանի՝ կորպորատիվ կառավարման հարցերով զբաղվող հետազոտողների, դասախոսների, ուսանողների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչների, ինչպես նաև բաժնետերերի և գործարարների:
Ներկայացմանը կհաջորդի հարց ու պատասխան: Մասնակիցներին կտրամադրվեն ձեռնարկի օրինակներ:
ՀԵՂԻՆԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեով մինչև հոկտեմբերի 25-ը: