Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի ուսումնասիրության դասընթացի մասնակցության հրավեր
20 հունվարի, 2016
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է մասնակցելու կոնֆլիկտների տրանսֆորմացիային նվիրված հինգերորդ դասընթացին, որն ավանդաբար իրականացվում է Երևանում բրիտանական դեսպանատան աջակցությամբ։ Դասընթացի հիմքում դրված են դասավանդման նորարարական մեթոդները, քննադատական մտածողությունը և կոնֆլիկտների տրանսֆորմացիոն մոտեցումը։
Մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձևավորել կոնֆլիկտների լուծման սեփական մոտեցումներ, մասնակցել կոնֆլիկտաբանության առաջատար մասնագետների սեմինարներին և ինտերակտիվ քննարկումներին, ինչպես նաև կատարել գործնակա...
Հասարակական դիտորդների խումբը նոր անդամների ընդունելություն է հայտարարում
23 դեկտեմբերի, 2015
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների ընդունելություն:
Խմբի անդամության թեկնածու կարող են առաջադրել այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրականացնում են իրավապաշտպան գործունեություն:
Հասարակական դիտորդների խմբում աշխատանքը հասարակական է և չի վարձատրվում: Դիմողը պետք է անհրաժեշտ ժամանակ տրամադրի խմբի աշխատանքներին մասնակցելու համար: Ցանկացողները կարող են ներկայացնել ԴԻՄՈՒՄ մինչև 2016թ. հունվարի 15-ը, ժամը 18:00-ը: Դիմումի հետ ա...
Փոքր դրամաշնորհային մրցույթ
23 դեկտեմբերի, 2015
Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակը Մշակույթ և կառավարում լաբորատորիայի հետ համատեղ հայտարարում է հայտերի ընդունելություն ժամանակակից արվեստի ոլորտում փոքր դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար:
Մրցույթը նպատակ ունի ֆինանսավորել ստեղծագործական և նորարարական նախագծեր, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից արվեստի զարգացմանը:
Դիմումները ընդունվում են և կազմակերպությունների, և անհատների կողմից: Պահանջվող գումարի չափը չպետք է գերազանցի 3,500 շվեյցարական ֆրանկը և նախագծերը պետք է ավարտվեն մեկնարկից վեց ամսվա ընթացում: Ընտրված ն...
Research assistant position (Armenian)
21 դեկտեմբերի, 2015
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Աշխատատեղին զբաղեցնելու հավակնորդների պարտականությունների մեջ են մտնում.
Վեցամսյա ծրագրի շրջանակներում՝ նախագծի տնօրենի վերահսկողության ներքո, կատարել հետազոտական, հավաքչական, համակարգային, ինչպես նաև վերլուծական աշխատանքներ։
Գիտաշխատողի առաջադրանքներից և պատասխանատվություններից են՝
Հետազոտություններ անցկացնել արխիվներում, գրադարաններում և ինտերնետային կայքերում
Համակարգել և ճշտել փաստագրական տվյալներ մատենագրական և արխիվային նյութերի հիման վրա
Կատարել փաստագրական հարցումներ արվեստագետներից և նրանց ընտանիքներից
Կազմել համառոտ կենսագրական ակնարկներ և հոդվածնե...
«20 տարի անց» կարճ պատմվածքների մրցույթ
21 դեկտեմբերի, 2015
2012 թ-ին «Սոցիալ-մշակութային իննովացիաների լաբորատորիա» ( ՍՄԻԼ) հիմնադրամը, որի նպատակն է խթանել նորարարական շարժումը Հայաստանի հասարակական և մշակութային կյանքի տարբեր ոլորտներում, հայտարարել էր կարճ պատմվածքների մրցույթ՝ «1988» խորագրով: Արվեստագետներից ու գրականագետներից բաղկացած ժյուրին մրցույթին մասնակցած 18 պատմվածքներից հաղթած ճանաչեց հինգը, և 2012թ. նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Բոլոր պատմվածքները տեղադրված են կազմակերպության www.skilfound.com կայքում:
ՍՄԻԼ հիմնադրամը պատիվ ունի հայտարարելու մրցույթի երկրորդ...
Դարձեք «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի գործընկեր
17 դեկտեմբերի, 2015
Սկսե՛ք տարին նոր մարտահրավերներով։ «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը հրավիրում է 50 մշակութային առաջնորդների Արևելյան գործընկերության 6 երկրից՝ միանալու մշակութային առաջնորդության ծրագրին։
Ծրագիրն անվճար է և կենտրոնանում է պետական ու մասնավոր հատվածներում, ինչպես նաև հասարակական կազմակերպություններում ներգրավված գովազդի, ճարտարապետության, արխիվների, թանգարանների, պատկերասրահների, գրադարանների, արվեստի, աուդիովիզուալ ինդուստրիայի, արհեստների, դիզայնի, նորաձևության, փառատոների, ֆիլմերի, խաղերի, մշակութային ժառանգության, ՏՏ, երաժշտության, կատարողական արվեստների, լուսանկարչությա...
Միջազգային լուսանկարչության սեմինար Ջոն Սթանմեյերի հետ (Անգլերեն)
16 դեկտեմբերի, 2015
INTERNATIONAL WORKSHOP
Storytelling Workshop with John Stanmeyer
Gyumri, Armenia ~ 4-12 March, 2016
This year’s Storytelling Workshop will bring 12 photographers to the historic city of Gyumri in northern Armenia. Located just over an hour outside of the capital, Yerevan. Gyumri is a historic city at the border between Armenia and Turkey. Some of the most interesting artists come from Gyumri, which is why it is sometimes called Armenia’s capital of culture. In Gyumri, you will discover layered stories, a rich, ancient culture, humorous and kind people where powerful visual lan...
Հրավեր ԹԻՀԿ 2020 ռազմավարության մշակման խորհրդատվության մատուցման
15 դեկտեմբերի, 2015
Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հ...