«ՔՀԿ ձեռնարկատիրական գործունեության կարողությունների և զարգացման կարիքների հետազոտություն» ծրագրի արդյունքների ներկայացման և քննարկման միջոցառում
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու «Կոմպասս» ՀԿ կողմից իրականացվող՝ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ձեռնարկատիրական գործունեության կարողությունների և զարգացման կարիքների հետազոտություն» ծրագրի արդյունքների ներկայացման և քննարկման միջոցառմանը, որը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 12:00-ին, Եվրասիա համագործակցության հիմնադրամի նիստերի դահլիճում (հասցե՝ Ազատության պող. 1/21, բն. 23, 0037 Երևան)։
«Կոմպասս գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ 2016 օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացրել է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ձեռնարկատիրական գործունեության կարողությունների և զարգացման կարիքների հետազոտություն» հետազոտական ծրագիրը։ Ծրագրի արդյունքում պարզվել են ՀՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող ՔՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեության կարողությունները և զարգացման կարիքները, ինչը հետագայում հիմք կհանդիսանա այդ ուղղությամբ դասընթացների կազմակերպման, խորհրդատվության տրամադրման և այլ հնարավոր աշխատանքների համար:
Հետազոտությունն իրականացվել է <<Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն>> ՀԿ կողմից իրականացվող «Համայնքայի զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնախմբի հայկական պատվիրակության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական Զարգացման կոոպերացիայի կողմից։
««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ
Հասցե: Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապ. 9ա, 3-րդ հարկ, 1-2 սենյակ
էլ. փոստ: [email protected] էլ. կայք: www.compass-center.org
Հեռ. (+374 312) 6 01 00, (+374) 95 16 01 00