"CSO entrepreneurial activity and capacity development needs research" project results presentation and discussion event (Armenian)
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու «Կոմպասս» ՀԿ կողմից իրականացվող՝ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ձեռնարկատիրական գործունեության կարողությունների և զարգացման կարիքների հետազոտություն» ծրագրի արդյունքների ներկայացման և քննարկման միջոցառմանը, որը տեղի կունենա ս.թ. մարտի 2-ին, ժամը 12:00-ին, Եվրասիա համագործակցության հիմնադրամի նիստերի դահլիճում (հասցե՝ Ազատության պող. 1/21, բն. 23, 0037 Երևան)։
«Կոմպասս գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ 2016 օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացրել է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ձեռնարկատիրական գործունեության կարողությունների և զարգացման կարիքների հետազոտություն» հետազոտական ծրագիրը։ Ծրագրի արդյունքում պարզվել են ՀՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող ՔՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեության կարողությունները և զարգացման կարիքները, ինչը հետագայում հիմք կհանդիսանա այդ ուղղությամբ դասընթացների կազմակերպման, խորհրդատվության տրամադրման և այլ հնարավոր աշխատանքների համար:
Հետազոտությունն իրականացվել է <<Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն>> ՀԿ կողմից իրականացվող «Համայնքայի զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնախմբի հայկական պատվիրակության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական Զարգացման կոոպերացիայի կողմից։
««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ
Հասցե: Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապ. 9ա, 3-րդ հարկ, 1-2 սենյակ
էլ. փոստ: [email protected] էլ. կայք: www.compass-center.org
Հեռ. (+374 312) 6 01 00, (+374) 95 16 01 00