ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ ինկուբատոր ծրագիր
Աղբյուր: yerevan.impacthub.net
Նկարագրությունը և նպատակը
ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ ինկուբատոր ծրագիրը ստեղծվել է, որպեսզի աջակցի Start-up ծրագրերի, սոցիալական ձեռներեցների և անհատների, ովքեր նպատակ ունեն առաջադեմ մոտեցումներով կամ նորարար գաղափարներով լուծելՀայաստանում գյուղատնտեսական խնդիրներ։
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում սոցիալական ձեռներեցներին/Start-up ծրագրերին անդամակցելու Իմփաքթ Հաբի յուրահատուկ էկոհամակարգին, որը ներառում է աշխատանքային տարածք, ձեռնարկատիրական աջակցություն, համագործակցող համայնք, ինչպես նաև կրթական ծրագրեր և միջոցառումներ։
Ինկուբատոր ծրագրի նպատակն է ոգեշնչել, կապեր հաստատել և հնարավորություն տալ ընտրված մասնակիցներին՝ առաջարկելու լուծումներ գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև աշխատել աջակցող և ոգևորող միջավայրում։ Իմփաքթ Հաբի անդամներն են Հայաստանի 200-ից ավելի լավագույն սոցիալական ձեռներեցները՝ ներկայացված 50-ից ավելի կազմակերպություններով, ձեռնարկություններով և նախաձեռնություններով։
Կարևոր ժամկետներ
- Դիմումների վերջնաժամկետ՝ ս․թ․ սեպտեմբերի 21
- Ընտրված յուրաքանչյուր Start up-ի ծրագրին մասնակցության ժամկետը մեկ տարի է
- Ինկուբատոր ծրագրի սկիզբը ՝ 2017 թ. հոկտեմբեր ամսից
- Մեկ տարի անց, ինկուբատոր ծրագրի վերջում ընտրված նախագծերը պետք է ունենան նվազագույն կենսունակ արտադրանք (MVP)
Ովքե՞ր կարող են դիմել
Ընտրված նախագծերը պետք է պատկանեն հետևյալ ոլորտներին՝
- Գյուղատնտեսություն (բերքի մշակման, բերքահավաքի խնդիրների լուծումներ, բերքի պահպանում և փոխադրում, տեխնոլոգիական լուծումներ և այլն)
- Գյուղական համայնքների զարգացում (Հողերի պահպանում, ջրի կամ թափոնների կառավարում, բնական աղետների ռիսկերի նվազեցում և այլն)