«Վիշեգրադյան քառյակի փորձը Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համար» ծրագիր
Քաղաքականության հետազոտական կենտրոնը Վիշեգրադյան հիմնադրամի օժանդակությամբ կազմակերպում է «Վիշեգրադյան քառյակի փորձը Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համար» ծրագիրը։ Այն ներառում է 5 ոլորտ.
- Կենտրոնական Եվրոպայի երկրների քաղաքականությունն ու Արևելյան գործընկերության շրջանակում բարեփոխումներին օժանդակելը,
- անվտանգության ոլորտի բարեփոխում,
- առողջապահություն և սոցիալական քաղաքականություն,
- այլընտրանքային էներգետիկայի զարգացում,
- ՏՏ ոլորտ, էլեկտրոնային կառավարում և տեղեկատվական հասարակություն:
Կենտրոնական Եվրոպայի երկրների քաղաքականության վերաբերյալ հուլիսի ընթացքում կկազմակերպվի 4 օնլայն սեմինար Վիշեգրադյան քառյակի բոլոր երկրները ներկայացնող փորձագետների հետ: Սեպտեմբերից սկսած, մյուս թեմաներից յուրաքանչյուրի վերաբերյալ տեղի կունենա երեքական սեմինար, իսկ այնուհետև՝ քննարկում հայ պաշտոնյաների ու փորձագետների մասնակցությամբ: Սեմինարների աշխատանքային լեզուն անգլերենն է, իսկ եզրափակիչ քննարկումների՝ հայերենը:
Աշնանից քննարկվելիք թեմաների վերաբերյալ համապարփակ վերլուծություններ ու հանրային քաղաքականության առաջարկներ նախապատրաստելու համար պլանավորվում է նաև անցկացնել մրցույթ (վերլուծությունները պետք է լինեն հայերեն, հեղինակները կվարձատրվեն):
Բացի այդ, երիտասարդ փորձագետները յուրաքանչյուր թեմային վերաբերող բոլոր 4 միջոցառումներին մասնակցելու ու 3-5 էջի սահմաններում հոդվածներ նախապատրաստելու դեպքում կարող են ստանալ մասնակցության հավաստագրեր։
Գործընկերների ու ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել https://centreforpolicystudies.org/Visegrad կայքէջը: Կարող եք նաև հետևել ՔՀԿ-ին ֆեյսբուքում ու թվիթերում:
Հուլիսի 3-ին ժ. 12:00 Zoom հավելվածի միջոցով կազմակերպվող առաջին վեբինարին՝ «Արևելյան գործընկերություն. հայացք Լեհաստանից», որում զեկույցով հանդես կգա Res Publica հիմնադրամի նախագահ, «Visegrad Insight» հանդեսի գլխավոր խմբագիր Վոյչեխ Պշիբիլսկին, կարելի է գրանցվել այստեղ. https://forms.gle/U9jKeSH1dMHZK1Y49