Ծնողների ջատագովություն հանուն երեխաների բարեկեցության
Աղբյուրը ՝ Մանկական Զարգացման հիմնադրամ
Ծրագրի նպատակն է հիմնել ծնողների համայնք, որը կպաշտպանի երեխաների իրավունքները, կնպաստի ներառականության, ինչպես նաև կրթական և խնամքի հաստատությունների հասանելիության խթանմանը: Ծրագրի տևողությունն է մեկ տարի, որի ընթացքում ծնողները կմասնակցեն հետևյալ թեմաներով (և ոչ միայն) կարողությունների զարգացման և ջատագովության դասընթացների ու սեմինարների՝
● Երեխայի իրավունքներ;
● Ծնողների պարտականություններ;
● Շահերի պաշտպանության գործիքներ;
● Ռազմավարության մշակում և իրականացում;
Ծրագրի ավարտին ձևավորվելու է ծնողների առանձին նախաձեռնություն (կամ հասարակական կազմակերպություն), որը Մանկական զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ կիրականացնի երեխաների բարեկեցությանն ուղղված ջատագովության միջոցառումներ, կառաջարկվեն բարեփոխումներ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում։ Այս գործունեության համար նախաձեռնությանը կտրամադրվի դրամաշնորհ։
Ծրագրին կարող է մասնակցել 0-ից 18 տարեկան երեխա ունեցող ցանակցած ծնող կամ օրինական ներկայացուցիչ։ Հայցադիմումը կարող եք գտնել այստեղ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։
Հարցերի դեպքում դիմել ծրագրի համակարգող Գայանե Աղաբալյանին [email protected] էլ. հասցեով կամ զանգահարել 077180738:
Եթե հետաքրքրված եք ծրագրով, բայց ունեք տեխնիկական խնդիր օնլայն հարցաթերթը