Վիքիակումբների ազդեցության գնահատման իրականացման հայտերի հրավեր
Աղբյուրը՝ am.wikimedia.org
Վիքիմեդիա Հայաստանը Հայկական բարեգործական ընդհանուր միության «ՔՀԿամուրջ» ծրագրի դրամաշնորհի շրջանակներում Հայաստանի մարզերում հիմնում է 5 Վիքիակումբներ։ Վիքիակումբը ոչ ֆորմալ կրթության օղակ է, այցելուները հիմնականում դպրոցականներն ու երիտասարդներն են, որոնք ակումբում սովորում են խմբագրել Վիքիպեդիայում և այլ վիքինախագծերում՝ ինքնակրթվելով և անընդհատ կատարելագործելով իրենց սովորելու հմտությունները։
Ակումբ հաճախողների վրա վիքիակումբների և վիքիխմբագրման ազդեցության գնահատման համար Վիքիմեդիա Հայաստանը փնտրում է հետազոտողի, ով կիրականացնի նախնական և վերջնական հետազոտություն 5 համայնքների ակումբ հաճախող երեխաների, երիտասարդների և մեծահասակների շրջանում։
- - Տևողություն՝ 20 օր
- - Ժամկետը՝ 10 օր 2018 թվականի հուլիսին, 10 օր 2019 թվականի փետրվարին
- - Համայնքներ՝ Կողբ, Վարդենիկ, Սպիտակ, Ալավերդի, Գորիս
Պարտականություններ՝
- - Մշակել հետազոտության մեթոդաբանությունն ու անհրաժեշտ գործիքակազմը և դրանք համաձայնեցնել Վիքիմեդիա Հայաստանի հետ,
- - Իրականացնել հետազոտական աշխատանքները,
- - Մշակել հետազոտության զեկույցը և առաջարկություններ։
Պահանջվող որակավորումներ՝
- - բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի ոլորտում,
- - սոցիոլոգիական ուսումնասիրությունների անցկացման փորձ
- - հայերենի գերազանց իմացություն,
- - պարտաճանաչություն,
- - հաղորդակցության գերազանց հմտություններ։
Դիմելու կարգ
Պահանջներին համապատասխանող բոլոր թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը՝ ներառյալ կատարված ուսումնասիրությունների ցանկը (CV) և աշխատանքի համառոտ մեթոդաբանությունը մինչև ս․թ․ հունիսի 20-ը ուղարկել infowikimedia.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի տողում նշելով «Վիքիակումբների ազդեցության գնահատում» բառերը։ Նախնական ընտրությունն անցած անձինք կհրավիրվեն հարցազրույցի։