Art+X շարքի ցուցահանդեսի բացում
Մարտի 9-ին դեսպանությունն ուրախությամբ կազդարարի Art+X շարքի թվով 4-րդ ցուցահանդեսի բացումը: Art+X-ը դեսպանության մտահղացած ձևաչափն է, որով դեսպանության սրահներում ներկայացվում են հայ արվեստագետների աշխատանքները, իսկ յուրաքանչյուր ցուցադրության բացման ընթացքում անդրադարձ է կատարվում հայ-գերմանական համագործակցության որևէ ոլորտի:
Մեր չորրորդ միջոցառման առանցքում կանանց իրավունքներն են: Գերմանիայի կառավարությունը կանանց իրավունքների համար տարվող քաղաքականությունը կարևորում է ոչ միայն իր երկրի ներսում: Դաշնային կառավարությունն արտաքին և զարգացման քաղաքականության շրջանակներում իր նպաստն է բերում կանանց իրավունքների ամրապնդմանն այլ երկրներում: Այս միջոցառումը նպատակ ունի շփման և կապերի հաստատման հնարավորություն ստեղծել մարդու իրավունքների և կանանց և տղամարդկանց իրավահավասարության ոլորտների ակտիվ դեսակատարների համար: Հատկապես ուրախ եմ, որ միջոցառմանը ելույթով հանդես կգա Հայաստանի Հանրապետությունում տղամարդկանց և կանանց իրավահավասարության հարցերով խորհրդի գլխավոր քարտուղար տիկին Աստղիկ Միրզախանյանը: Մեր նոր ցուցադրությունը կներկայացնի երևանցի նկարչուհի Դիանա Հակոբյանի աշխատանքները:
Ուրախ կլինեմ հյուրընկալել Ձեզ միջոցառման բացման արարողությանը: Հրավերը կցված է սույն նամակին։
Լավագույն ողջույններով՝
Մաթիաս Քիսլեր