«Հյուրանոցային համալիրների, հանգստյան տների ու բիզնես-կենտրոնների ֆիզիկական մատչելիության ապահովումը հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեմայով կլոր սեղան
Հարգելի գործընկերներ,
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում 2015թ. դեկտեմբերի 9-ին Երեւանի «Կոնգրես հյուրանոցի «Ball Room» սրահում կազմակերպվող՝ «Հյուրանոցային համալիրների, հանգստյան տների ու բիզնես-կենտրոնների ֆիզիկական մատչելիության ապահովումը հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեմայով Կլոր սեղանին։
Միջոցառումը կազմակերպել է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը՝ հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։
Կից ուղարկում ենք միջոցառմանը նախնական օրակարգը, ՀՀ կառավարությանը հասցեագրված նամակը եւ Հայաստանում գործող հյուրանոցներին, հանգստյան տներին, բիզնես-կենտրոններին եւ հյուրընկալության ոլորտի այլ հաստատություններին ուղարկվելիք ուղերձը։ Եթե որեւէ առաջարկ ունեք նամակի եւ ուղերձի տեքստերի վերաբերյալ, կարող եք մինչեւ ս.թ. դեկտեմբերի 5-ը ուղարկել ՀԱՊ քարտուղարությանը։