Round table on "Physical accessibility for persons with disability in hotel complexes, business centers and resorts" (Armenian)
Հարգելի գործընկերներ,
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում 2015թ. դեկտեմբերի 9-ին Երեւանի «Կոնգրես հյուրանոցի «Ball Room» սրահում կազմակերպվող՝ «Հյուրանոցային համալիրների, հանգստյան տների ու բիզնես-կենտրոնների ֆիզիկական մատչելիության ապահովումը հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեմայով Կլոր սեղանին։
Միջոցառումը կազմակերպել է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը՝ հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։
Կից ուղարկում ենք միջոցառմանը նախնական օրակարգը, ՀՀ կառավարությանը հասցեագրված նամակը եւ Հայաստանում գործող հյուրանոցներին, հանգստյան տներին, բիզնես-կենտրոններին եւ հյուրընկալության ոլորտի այլ հաստատություններին ուղարկվելիք ուղերձը։ Եթե որեւէ առաջարկ ունեք նամակի եւ ուղերձի տեքստերի վերաբերյալ, կարող եք մինչեւ ս.թ. դեկտեմբերի 5-ը ուղարկել ՀԱՊ քարտուղարությանը։