BBC Մեդիա նախաձեռնությունների կողմից իրականացվող դասընթացին մասնակցության հրավեր
Միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը՝ BBC-ն, ԲՈՒՀ-երի Ժուռնալիստիկայի ֆակուլտետների երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ մասնակցել նորարարական սթորիթելինգի եւ մուլտիմեդիայի դասընթացների։ Դասընթացները կազմված են լինելու չորս առցանց վեբինարից, որոնց ընթացքում կիրականացվի անգլերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն:
Դասընթացները անցկացվելու են 2021թ-ի սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 20-ը։
Դասընթացները վարելու են BBC-ի դասընթացավարները՝ օնլայն ֆորմատով՝ մասնակիցների անմիջական գործնական ներգրավմամբ։ Դասընթացն ավարտած վեց ուսանող հնարավորություն կունենա անցնելու երեքամսյա փորձաշրջան Factor.TV-ում։
Ուսանողական դասընթացներն ու փորձաշրջանը մասն են կազմում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական Մեդիա ունակությունները Հայաստանում․ կառուցելով կայուն և մասնագիտացված մեդիա» ծրագրի:
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել օնլայն հայտադիմումը հայերեն կամ անգլերեն:
Դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 9, 2021:
Սթորիթելլինգի դասընթացավար Դեվիդ Նոլլան (ժուռնալիստ)
Դասընթացը կընդգրկի.
• Մարդակենտրոն ժուռնալիստիկան և լսարանակենտրոն սթորիթելինգը
• Սթորիթելինգի հիմունքները (ինչ է սթորին, ինչ կառուցվածք այն ունի),
• Սթորիթելինգը տարբեր հարթակների համար` թվային հարթակների շեշտադրմամբ
Մուլտիմեդիայի դասընթացավար Դեվիդ Հեյվարդ (Մուլտիմեդիայի խորհրդատու)
Դասընթացը կընդգրկի.
• Ինչպե՞ս առցանց հարթակների համար տեքստից, նկարից ստեղծել նյութ եւ վիդեո՝ ըստ պահանջի /VOD/
• Ինչպե՞ս պլանավորել մուլտիմեդիոն պատմությունը
• Մուլտիմեդիոն ռեպորտաժի պատրաստում
• Հրատապ լուրերի լուսաբանումը՝մուլտիմեդիա լրատվական միջավայրում
• Սոցիալական մեդիայի կիրառումը՝ մուլտիմեդիա նյուզռումում
• Ինչպե՞ս որոշել մուլտիմեդիայի լսարանը և գրավել այն (ներառյալ զուգահեռ տարածման /առաջխաղացման/ մեխանիզմները)