Հայտերի ընդունման հայտարարություն․ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագիր
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների.
• «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ,
• «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ,
• Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ,
• «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
STRIVE ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի ՔՀԿ-ների կայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները՝ հնարավորություն տալով նրանց առանցքային դեր ունենալ իրազեկության բարձրացման, ժողովրդավարության ամրապնդման գործում։
STRIVE-ի շրջանակներում հայտարարվում է հայտերի ընդունում՝ ընտրելու յոթ (7) հայաստանյան ՔՀԿ-ների, որոնք կօգտվեն կազմակերպական մոդելների ինովացիա (ԿՄԻ) ծրագրից:
Վերջինս իրենից ներկայացնում է կազմակերպական կարողությունների կառուցման ինտենսիվ գործընթաց, որը սկսվում է մասնակցային գնահատումից և դասընթացներից (շուրջ երեքշաբաթյա)՝ ըստ ՔՀԿ-ի կարիքների։ Դասընթացային փուլի ավարտից հետո ծրագրի թիմը կաջակցի ընտրված յուրաքանչյուր ՔՀԿ-ի մշակելու անհատական ռազմավարություն։
Ընտրված ՔՀԿ-ները կանցնեն կարողությունների զարգացման գործընթաց և անհատական քոուչինգ (շուրջ 12 ամիս)՝ ուղղված կազմակերպական նորարար ռազմավարության իրականացմանը:
Նշված ռազմավարությունն իրականացնելու նպատակով յոթ ՔՀԿ-ներին որպես ֆինանսական աջակցություն կտրամադրվի դրամաշնորհ՝ 8,500 եվրոյին համարժեք դրամի չափով: Ֆինանսավորումը ստանալուց հետո ՔՀԿ-ները կստանան անհատական քոուչինգ (շուրջ 12 ամիս)՝ ռազմավարությունը հաջող իրականացնելու համար։
Նշված ԿՄԻ ռազմավարությունը ՔՀԿ-ներին կօգնի՝
-
Բարելավել սեփական կազմակերպական կարողությունները, (2) աջակցել կարողությունների զարգացման գործընթացների տարածմանը նույն մարզի այլ ՔՀԿ-ների շրջանում և (3) զարգացնել կամ հիմնել․
(ա) կազմակերպական և գործառնական մոդելներ, ինչպիսիք են՝ օրինակ քրաուդֆանդինգը, ֆոնդահայթայթման նպատակով մասնավոր ոլորտի հետ համագործակցությունը, սոցիալական ձեռնարկությունը,
(բ) միջոլորտային հարաբերությունների զարգացում մասնավոր և հանրային ոլորտների և աջակից դերակատարների միջև:
Ծրագրին մասնակցելու համար ՔՀԿ-ները կընտրվեն հետևյալ չափանիշների հիման վրա.
-
Պատրաստակամություն՝ անցնելու ինստիտուցիոնալ կարիքների գնահատման և կազմակերպության ընթացակարգերի ու քաղաքականության բարելավման գործընթաց,
-
Արժեք ավելացնելու ներուժ (օրինակ՝ դժվար հասանելի խմբերի հետ աշխատանք, թեմատիկ առաջնորդություն),
-
Ծրագրի արդյունքների կայունության պահպանման ներուժ (օրինակ՝ ծախսերի գծով համաներդրում, աշխատուժի և կամավորների ներգրավում և այլն),
-
Քաղհասարակության դերակատարների և կազմակերպությունների ուժեղացման ապացուցված փորձառություն,
-
Ուժեղ կապեր հանրության, շահառուների և մասնավոր ոլորտի հետ,
-
Ցանկություն և կարողություն՝ հյուրընկալելու մենթորային հանդիպումները իրենց համապատասխան մարզերում,
-
Անհրաժեշտ տարածքի և անձնակազմի/կամավորների առկայություն, ովքեր կմասնակցեն ծրագրի տարբեր գործողություններին մինչև 2025թ. հունիս ամիսը,
-
Այլ ՔՀԿ-ների հետ փորձը կիսելու պատրաստակամություն,
-
Հիմնվել են նշված մարզերում, անկախ են, իրավաբանորեն գրանցված են ու հանդիսանում են հայաստանյան ոչ-առևտրային կազմակերպություն, գործում են ավելի քան 2 տարի, զերծ են կեղծիքից, կոռուպցիայից և այլ ոչ իրավական կամ հանցավոր գործունեությունից:
Դիմելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ Proposal Form
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2022 թ. դեկտեմբերի 13-ը, ժամը՝ 17.00 (Երևանի ժամանակով):
Նշված ժամկետից հետո ստացված դիմումները չեն ընդունվի։
Տեխնիկական հարցերը կարող են ուղղվել [email protected] էլ. հասցեով՝ մինչև 2022թ. նոյեմբերի 30-ը, ժամը 17.00 (Երևանի ժամանակով)
Նշումներ.
-
Ծրագրի մեկնարկի ակնկալվող ժամկետ՝ 2022թ. դեկտեմբերի 15
-
Ընտրվող ՔՀԿ-ների թիվը՝ յոթ (7)
-
Կապ կհաստատվի միայն ընտրված ՔՀԿ-ների հետ
-
Նախքան վերջնական ընտրությունը՝ կարող է պահանջվել լրացուցիչ տեղեկատվություն
Գնահատման սանդղակ
Բաժին |
Առավելագույն միավոր |
|
4 |
|
3 |
|
3 |
|
2 |
|
4 |
|
4 |
Ընդհանուր առավելագույն միավոր |
20 |