Աշխատանքի հայտարարություն․ՔԿՀ-ների կողմից ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ այլընտրանքային զեկույցների ներկայացմանն աջակցող խորհրդատու
Խորհրդատվության/ծառայության անվանում՝ ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ այլընտրանքային զեկույցների ներկայացման հարցերով խորհրդատու
Պայմանագրի տեսակ՝ ծառայությունների մատուցման պայմանագիր
Պահանջվող լեզուներ՝ հայերեն, անգլերեն
Հայտարարության տարածման ամսաթիվ՝ 2018թ․-ի մարտի 12
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2018թ․-ի մարտի 24
Ծառայության մատուցման սկիզբ՝ 2018թ․-ի ապրիլի 2
Ծառայության մատուցման տևողություն՝ 3 ամիս` պայմանագրի ժամկետի երկարացման հնարավորությամբ
Գործունեության բնույթը.
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փնտրում է ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ այլընտրանքային զեկույցների ներկայացման ոլորտում մասնագիտացած խորհրդատուի կամ խորհրդատուների խմբի, որոնք կաջակցեն ԵՀՀ-ի թիմին՝ «Այլընտրանքային զեկույցների մշակման խթանումը Հայաստանում GSP+-ի միջոցով» ծրագրի իրականացման մեջ: Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի մարզային ՔՀԿ-ների կարողությունները՝ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին, ինչպես նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեին հասցեագրված որակյալ, հիմնավորված այլընտրանքային զեկույցների մշակման հարցում:
Խորհրդատուն՝ նախօրոք ընտրված մարզային ՔՀԿ-ների համար վարելու է ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ այլընտրանքային զեկույցների ներկայացման վերաբերյալ դասընթացներ և շարունակական ուղղորդում տրամադրելու նշված ՔՀԿ-ներին ՄԱԿ-ի երկու պայմանագրային մարմնի այլընտրանքային զեկույցների մշակման և ներկայացման հարցում:
Պահանջվող որակավորումները.
- իրավագիտության, մարդու իրավունքների կամ հարակից ոլորտներում բարձրագույն կրթություն;
- Հայաստանում երեխայի, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ոլորտում առկա հիմնախնդիրների լավ իմացություն;
- ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների և վերջիններիս աշխատանքներում քաղաքացիական հասարակության ընդգրկման հնարավորությունների գերազանց իմացություն;
- ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ այլընտրանքային զեկույցների մշակման ու ներկայացման փորձ;
- Մարդու իրավունքների՝ ներառյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների վերաբերյալ դասընթացների պատրաստման ու վարման փորձը կդիտվի որպես առավելություն;
- ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների հետ նախկին աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- hայերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Դիմելու կարգը.
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրքրության նամակը (առավելագույնը 1 էջ) Անուշ Մարգարյանին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]: Նամակի առարկայի տողում անհրաժեշտ է նշել՝ Խորհրդատու. Ձեր անունն ու ազգանունը:
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
«Այլընտրանքային զեկույցների մշակման խթանումը Հայաստանում GSP+-ի միջոցով» ծրագիրն իրականացվում է ԵՀՀ-ի կողմից՝ Democracy Reporting International (DRI)-ի աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «GSP+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը» համաշխարհային ծրագրի շրջանակներում, որը DRI-ն իրականացնում է ինը երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Հայտարարության PDF տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ
EIDHR/2016/376-915
Տվյալ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից