Պաշտպանենք Երեվանն օդի աղտոտումից
Ավելի մաքուր օդ ունենալուն ուղղված գործողություններն ինչպե՞ս հասանելի դարձնել բնակչության համար, և ինչպե՞ս ունենալ խնայողություններ մաքուր էներգիայի աղբյուրների և մաքուր լուծումների կիրառությամբ:
Երևանն այս տարի միացել է Կլիմաթոն 2017 շարժմանը՝ "Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի" և Երևանի քաղաքապետարանի համագործակցության շնորհիվ: Կլիմաթոն Երևանը կլիմայական մարտահրավերների մասին Հայաստանում կազմակերպվող առաջին հաքաթոնն է: 24 ժամ տևողությամբ միջոցառման նպատակն է նորարար լուծումներ մշակել քաղաքի կլիմայական մարտահրավերի համար:
Կլիմաթոնը միաժամանակ անցկացվում է աշխարհի 230 քաղաքներում 2017թ. հոկտեմբերի 27-ին: Միջոցառումը համախմբում է աշխարհի քաղաքների կլիմայական մարտահրավերները, մասնակիցներին հնարավորություն է տալիս 24 ժամվա ընթացքում գաղափարները վերածել առարկայական կայուն լուծումների և բիզնես ծրագրերի:
Copernicus արբանյակային տվյալների օգտագործումը
Երևանը այն 10 քաղաքների շարքում է, որոնք կարող են օգտագործել Կոպերնիկուս տվյալների հավելվածները: Այդ քաղաքներում Կլիմաթոն միջոցառման ժանանակ մասնակիցներին հասանելի կլինեն Երկրի դիտարկման (EO) եւ Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) տիեզերական տվյալները՝ քաղաքի մարտահրավերներին նորարար լուծումներ ստեղծելու համար:
Դարձնենք մաքուր օդի մարտահրավերը տնտեսական զարգացման անկյունաքար
Օդի աղտոտվածության խնդրի մասին հատկապես նշվում է Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների» և «Կանաչ քաղաք» ծրագրերում: Ըստ այդ ծրագրերի՝ բնակֆոնդը և տրանսպորտն արտանետում են ամենաշատ ածխաթթու գազը՝ ընդհանուր արտանետումների 80%-ը: Դրա հիմնական պատճառն այն է, որ չեն օգտագործվում նոր էներգախնայող տեխնոլոգիաներ և ժամանակակից լուծումներ: Իսկ ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ տնային տնտեսությունների կեսից ավելին էներգետիկ առումով խոցելի է և դժվարանում է վճարել էներգետիկ ծախսերը. էլեկտրաէներգիայի և բնական գազի համար վճարները կազմում են տնային տնտեսությունների բյուջեի 10%-ից ավելին:
Եկե՛ք միասին գտնենք նորարար ու օպտիմալ լուծումներ՝ մեր քաղաքի օդը մաքուր պահելու համար
Գրանցվելը պարտադիր է Կլիմաթոնի մասնակցության համար՝
https://climathon.climate-kic.org/
Մինչև հոկտեմբերի 20-ը !!!
Միջոցառումը քաղաքի կլիմայական խնդիրների մասին խոսելու յուրօրինակ հարթակ է, հաղորդակցության հնարավորություն պատասխանատու կառույցների՝ նախարարությունների, քաղաքապետարանի ներկայացուցիչների և քաղաքի մաքուր ապագայով մտահոգ երիտասարդների միջև: Հաքաթոնը նախ և առաջ կբարձրացնի իրազեկվածությունը կլիմայական և էներգետիկ խնդիրների մասին:
Ներշնչման աղբյուր 4 թեմատիկ ոլորտները՝
|
|
|
|
Միջոցառման մասին՝
Երբ ՝ հոկտեմբերի 27-ի առավոտյան ժ. 10:00-ից հոկտեմբերի 28-ի առավոտյան ժ. 10:00
Ում համար՝ երիտասարդ մասնագետներ, ուսանողներ, նորարարներ, app developers, սկսնակ ձեռներեցներ, կլիմայի խնդիրներով մտահոգ և երիտասարդական հասարակական կազմակերպություններ
Ինչու՝ աշխարհի մեծ քաղաքներում միաժամանակ անցկացվող 24 ժամ տևողությամբ հաքաթոնին միանալ նորարար մտքերով և օպտիմալ լուծումներով՝ մեր Երևանի օդը մաքուր պահելու համար:
Որտեղ՝ Երևանի քաղաքապետարանի շենքում, Արգիշտի փ. 1 հասցեում
Կազմակերպիչներ՝ Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ / Երևանի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո
Հովանավորներ և գործընկերներ՝ Արփի Սոլար / ՄԱԿ-ի զարգացման գրասենյակ /OxYGen հիմնադրամ / Oxylife կենտրոն
Երևանը թիրախավորել է մինչև 2020 թվականը նվազեցնել CO₂ արտանետումները 21%-ով: Միջոցառման շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մասնակիցների լավագույն լուծումները կիրառել քաղաքի կլիմայական մարտահրավերների համար: Նորարար լուծումներն այնուհետև կտարածվեն ամբողջ աշխարհում նախաձեռնող եվրոպական կառույցի՝ Climate-KIC-ի և ԵՄ նորարարության և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի մեծ ցանցի շնորհիվ: Մենք կարող ենք հասնել այս նպատակին, եթե միայն լինենք ակտիվ և միավորենք քաղաքի մաքուր ապագայով մտահոգ մարդկանց: