ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ 350-ԱՄՅԱԿԻՆ
Source: www.matenadaran.am
Տեղեկացնում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է 2016 թ. «Մաշտոց» հիմնադրամի ներկայացրած «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող ծրագիրը, որը նվիրված է Ոսկան Երևանցու հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին:
Գիտաժողովը տեղի կունենա 2017 թ. սեպտեմբերին։
Ծրագրի շրջանակներում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում կկազմակերպվի միջազգային գիտաժողով և թեմատիկ ցուցադրություն, ինչպես նաև կհրատարակվի երկլեզու ալբոմ-ուսումնասիրություն` նվիրված այդ հրատարակությանը:
Գիտաժողովին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կից հայտը և մինչև ս.թ. մայիսի 31-ը ուղարկել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected]; [email protected]:
Զեկուցումների համար տրվելու է 15-20 րոպե ժամանակ։
Յուրաքանչյուր նիստից հետո 15 րոպե կհատկացվի հարց ու պատասխանի համար:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը:
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մատենադարանի միջազգային կապերի բաժին (հեռ.` +37410 513049)։