ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհ
ԵՀՀ-ն, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում հրավիրում է Հայաստանի հասարակական կազմակերպություններին մասնակցելու «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհային ծրագրին։
Դրամաշնորհները կտրամադրվեն երկու ուղղություններով ա) ՀԿ-ների կազմակերպական զարգացման` առանձին ՔՀԿ-ների կայունության ռազմավարությունների իրագործման նպատակով, բ) ՔՀԿ ոլորտի զարգացման` ՔՀԿ-ների կայունությանը նպաստող միջոցների, ռեսուրսների կամ միջավայրի ձևավորման նպատակով։
- Ուղղություն 1. Կազմակերպական զարգացման դրամաշնորհներ առանձին ՔՀԿ-ների կայունությանը նպաստող կազմակերպական կարողությունների զարգացման համար։ Յուրաքանչյուր դրամաշնորհի բյուջեն. 2 500 000 – 3 000 000 ՀՀ դրամ։
- Ուղղություն 2. ՔՀԿ ոլորտի զարգացման դրամաշնորհներ ամբողջ ՔՀԿ սեկտորի համար կարևոր խնդիրների լուծման և ՔՀԿ-ների խմբերի ու ցանցերի զարգացմանը նպաստող համակարգերի, գործիքների ստեղծում։ Յուրաքանչյուր դրամաշնորհի բյուջեն. 2 500 000 – 7 000 000 ՀՀ դրամ:
Դրամաշնորհի հիմնական պայմանները.
- Դիմումների ներկայացման վերջնաժամկետը – 2017 թ., հոկտեմբերի 2-ը
- Բյուջեն. ուղղություն 1 - 2 500 000 –3 000 000 ՀՀ դրամ, ուղղություն 2 - 2 500 000 - 7 000 000 ՀՀ դրամ
- Ծրագրի տևողությունը. մինչև 9 ամիս
- Ծրագրի իրականացման ժամանակամիջոցը. մինչև 2018 թ.-ի նոյեմբերի 30-ը։
Դրամաշնորհի մանրամասն պայմաններն՝ այստեղ
Դրամաշնորհային հայտի փաթեթը կարող եք ներբեռնել այս հղումով – հավելված 1
Դրամաշնորհայի բյուջեի ձևը կարող եք ներբեռնել այս հղումով – հավելված 2
Տեղեկատվական հանդիպում կկայանա ԵՀՀ-ի Երևանյան գրասենյակում՝ Ազատության 1/21, բն 22, սեպտեմբերի 8-ին, ժամը՝ 15։00։
Ձեր հարցերը կարող եք ուղղել «ՀԿ Դեպո» ծրագրի աշխատակիցներ Վազգեն Կարապետյանին` [email protected], կամ 091-43-88-38 հեռախոսահամարով, կամ Գայանե Մկրտչյանին [email protected] էլ. փոստով կամ 095-25-15-68 հեռախոսահամարով։
Տեղեկատվական հանդիպումների ժամանակացույցը հետևյալն է.
- Երևանում, ԵՀՀ գրասենյակում (Ազատության պող. 1/21, բն. 23, քարտեզ) սեպտեմբերի 8-ին, ժամը 14.00-ին կկայանա տեղեկատվական հանդիպում առաջին ուղղության՝ Կազմակերպական զարգացման դրամաշնորհներ առանձին ՔՀԿ-ների կայունությանը նպաստող կազմակերպական կարողությունների զարգացման համար դիմող ՔՀԿ ներկայացուցիչների հետ, իսկ սեպտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին երկրորդ ուղղության՝ ՔՀԿ ոլորտի զարգացման դրամաշնորհներ ամբողջ ՔՀԿ սեկտորի կարևոր խնդիրների լուծման և ՔՀԿ-ների խմբերի ու ցանցերի զարգացմանը նպաստող համակարգերի, գործիքների ստեղծման համար դիմող ՔՀԿ ներկայացուցիչների հետ։
- Մարտունիում՝ Մարտունու Կանանց Համայնքային Խորհուրդ ՀԿ-ի գրասենյակում - սեպտեմբերի 11-ին, ժ. 14։00
- Գորիսում՝ Գորիսի Մամուլի Ակումբ ՀԿ-ի գրասենյակում - սեպտեմբերի 14-ին, ժ. 14։00
- Նոյեմբերյանում՝ Համայնքային զարգացման կենտրոնի գրասենյակում - սեպտեմբերի 15-ին, ժ. 14։00:
Մասնակցությունը հաստատելու համար ՔՀԿ-ները կարող են գրանցվել գրելով՝ հետևյալ էլ: փոստին [email protected]
«ՀԿ Դեպո» ծրագրի աշխատակազմը սիրով սպասում է Ձեր հայտերին։
Հաջողություն ենք մաղթում։