Իրավապաշտպանության մարտահրավերները հանրային հանդիպում
Աղբյուրը՝ այստեղ
Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հյուման Ռայթս Հաուս Երևանը հրավիրում է հանրային հանդիպման՝ 2016-ին Հայաստանի իրավապաշտպանների առաջ ծագած մտահոգությունների շուրջ զեկուցումների և կոնկրետ ճնշումների ու հետապնդումների դեպքերի շուրջ քննարկման։ Բացի խնդիրների քննարկումից, հանդիպման վերջում հնարավորություն կունենանք տոնական օրը նշել ֆիլմի դիտումով։
Հանդիպման համատեքստը
2016-ը, լինելով Հայաստանում երկու կարևոր ընտրությունների միջանկյալ տարի՝ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի և նորացված սահմանադրությամբ ԱԺ ընտրությունների , միաժամանակ դարձավ բազմաթիվ համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընտրախախտումների տարի։ 2016-ին բաժին հասավ նաև Ղարաբաղյան կոնֆլիկտի ապրիլյան թեժացումը, որ թերևս մինչ օրս չի մարում։ Այս կոնֆլիկտի ներքաղաքական շարունակությունն էր «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Երևանի ՊՊԾ գնդի 15 օրյա գրավումը, քաղաքացիական հանրահավաքները , դրանց ոստիկանական ճնշումները, քաղաքական հետապնդումները և դատավարությունները։
Բացի այս տեղական մարտահրավերներից, 2016-ին մարդու իրավունքների արժեքը և իրավապաշտպանությունը բազմաթիվ խնդիրների առերեսեց ոչ միայն Հայաստանում կամ հետխորհրդային կիսաավտորիտար, և ավտորիտար երկրներում, այլև դեմոկրատական ավանդույթով արևմտաեվրոպական երկրներում։ Միաժամանակ Բրեքսիթը Մեծ Բրիտանիայում և Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ-ում բացեցին ազատական իրավահավասարության խոցելի կողմերը և ատելության դրսևորումների համար ուղի հարթեցին։ Այս գլոբալ համատեքստը էլ ավելի բարդ դրության մեջ է դնում Հայաստանի պես երկրներում` առանց այն էլ բարդ պայմաններում գործող իրավապաշտպաններին, մարդու իրավունքների և հանրային շահի համար պայքարող ակտիվիստներին։
Այսպիսի իրադարձությունների համատեքստում Հայաստանում իրավապաշտպանության հիմնախնդիրների շուրջ հանրային քննարկման ենք հրավիրում բոլոր հետաքրքրված հասարակական, քաղաքացիական և քաղաքական գործիչներին։
Հանդիպման օրակարգը
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
14:00-14:15 «ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՂԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԸ ԼՈԿԱԼ ԵՎ ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»․ Հովհաննես Մադոյան, ՀՌՀ Երևան նախագահ
14:15-14:30 «ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԴԻԱՅՈՒՄ»․ Ժաննա Անդրեասյան, «Սոցիոսկոպ» ՀԿ հետազոտող
14:30-14:45 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ CEDAW-ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԵՎ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ԿՈՂՄԵՐԸ»․ Աննա Հովհաննիսյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ, իրավապաշտպան, սոցիալական աշխատող
14:45-15:05 ՔՆՆԱՐԿՈՒՄ
15:05-15:15 ԸՆԴՄԻՋՈՒՄ
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. ԴԵՊՔԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ
15:15-15:30 «ՀԱԿԱՄԻԼԻՏԱՐԻՍՏԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԹԵԺԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»․ Հրավիրյալ մեդիա ներկայացուցիչներ
15:30-15:45 «ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ»․ Մարինա Պողոսյան, «Վելես» ՀԿ նախագահ
15:45-16:05 ՔՆՆԱՐԿՈՒՄ
16:05-16:15 ԸՆԴՄԻՋՈՒՄ
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄ
16:15-17:25 «ԼՍԻՐ ԻՆՁ. ՉՊԱՏՄՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆ»․ Ֆիլմի դիտում, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ