Դիզայներ-Արհեստագործ աշակերտության ծրագիր
Աղբյուրը կգտնեք այստեղ:
«Իմ Հայաստան» ծրագիրը հրավիրում է երիտասարդ դիզայներների մասնակցելու «Դիզայներ- Արհեստագործ աշակերտություն» ծրագրին, որն սկսվում է 2017թ-ի փետրվար ամսից։ Ծրագիրը նպատակ ունի միավորել հայ դիզայներներին և Վայոց ձորի, Սյունիքի և Լոռու մարզերից արհեստագործներին՝ համագործակցային դասընթացի և ապրանքների ձևավորման համար։
Ընտրված դիզայներները ծրագրի շրջանակներում հնարավորություն կունենան․
1․ մասնակցել երկօրյա աշխատաժողովի (17-18 փետրվար, 2017)՝ բացահայտելու Հայաստանի արհեստագործական ժառանգությունը և ստանալու գիտելիքներ դիզայների և արհեստագործի արդյունավետ համագործակցության վերաբերյալ։
2․ միանալ արհեստագործների թիմին՝ մասնակցելու երկօրյա դասընթացի մարքեթինգի, ապրանքի ձևավորման և գնագոյացման վերաբերյալ (20-28 փետրվար, 2017)
Աշխատաժողովի ընթացքում դիզայներ-սաները և արհեստագործները կձևավորեն թիմեր և կմշակեն ժամանակացույց իրենց դիզայներական ծրագրի համար, որի վրա նրանք միասին կաշխատեն հաջորդող չորս ամիսների ընթացքում։ Այս ծրագրերը կարող են լինել բրենդավորման, լոգոյի դիզայնի, մարքեթինգային նյութերի, փաթեթավորման և/կամ ապրանքի ձևավորման վերաբերյալ։ Դիզայներ-սաները պարբերաբար կայցելեն մարզեր և տեղում կաշխատեն արհեստագործների հետ իրենց արհեստանոցներում։ Ծրագրի ավարտին դիզայներ-սաները և արհեստագործները կներկայացնեն իրենց համատեղ աշխատանքները վաճառք-ցուցահանդեսների ժամանակ։
Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ՝
1․ առնվազն 18 տարեկան են
2․ ունեն առնվազն մեկ տարվա դիզայներական աշխատանքային փորձ, կամ
3. սովորում են դիզայների մասնագիտությամբ ավարտական տարում/նորավարտ ուսանողներ են, ովքեր ունեն մարզեր այցելելու պատրաստակամություն
4. Լուսանկարչական, գրաֆիկական դիզայնի, գծագրության/նկարազարդման և/կամ խմբագրման նվազագույն հմտություններ
Հայտը ներկայացնելու համար սեղմեք այստեղ: