ՔՀԿ-ների առցանց հարցում՝ Հայաստանում «Թվային տնտեսության ռազմավարական գնահատում»
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ) Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ համատեղ իրականացվող «Հայաստանի թվային փոխարկման օրակարգ» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է Հայաստանում «Թվային տնտեսության ռազմավարական գնահատում» (ԹՏՌԳ)։
Հետազոտության նպատակն է․
- գնահատել Հայաստանի թվային զարգացման ներկա իրավիճակը և այդ ոլորտում առկա քաղաքականությունը, նորմատիվ-իրավական դաշտը, ինստիտուցիոնալ կառուցվածքը և շահագրգիռ կառույցների կարողությունները,
- բացահայտել պետական և մասնավոր հատվածներում թվային նորամուծությունները սահմանափակող գործոնները,
- հավաքագրել առանցքային տեղեկատվություն, որը թույլ կտա նախաձեռնել կառուցողական երկխոսություն շահագրգիռ կողմերի միջև «Հայաստանի թվային փոխարկման օրակարգի» գերակա ուղղությունների, իրագործման սկզբունքների, միասնական մոտեցումների ու ակնկալվող արդյունքների, դրանց ձեռքբերման ցուցանիշների և ճանապարհային քարտեզի շուրջ։
Հետազոտութունը ներառելու է տեղեկատվության հավաքագրում առաջնային և երկրորդային աղբյուրներից և համեմատական վերլուծություն։ Սույն նպատակով ԲՏԱՆ-ը և ՀԲ-ը կազմակերպում են առցանց հարցում պետական, մասնավոր և հասարակական հատվածների շահագրգիռ կազմակերպությունների շրջանակներում։
Մեծապես կարևորելով Ձեր կազմակերպության (կառույցի) դերը Հայաստանի թվային ոլորտում՝ հրավիրում ենք մասնակցելու այս հարցմանը, վերջինիս միջոցով Ձեր արժեքավոր կարծիքը կիսելու թվայնացման հիմնախնդիրների վերաբերյալ և դրանով իսկ Ձեր ներդրումն ունենալու այս կարևոր գործընթացում։
Հետազոտությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հարցաթերթը հետևյալ հղումով՝ https://www.surveymonkey.com/r/DY2996N։ Հարցերին պատասխանելիս կարող եք տալ դադար և ավելի ուշ վերադառնալ հարցաշարին․ համակարգը կպահպանի Ձեր նախորդ պատասխանները։
Ի լրումն առցանց հարթակի հղմանը՝ այստեղ կարող եք գտնել հարցաշարի և հարցաշարում օգտագործված տերմինաբանության հայերեն և անգլերեն տարբերակները, ինչպես նաև ԹՏՌԳ-ի մեթոդաբանության համառոտագիրը։ Այս՝ փաստաթղթային տեսքով ներկայացված հարցաթերթերը լրացնելու անհրաժեշտություն չկա։ Պատասխաններն ընդունվում են միայն առցանց տարբերակով։
Հարցաթերթի լրացման վերջնաժամկետն է օգոստոսի 15-ը, սակայն մեծապես շնորհակալ կլինենք ավելի վաղ պատասխանների համար։
Հարցման հետ կապված հարցերի և առաջարկների դեպքում դիմեք դիմել ՀԲ-ի թվային զարգացման խորհրդատու և Հայաստանում ԹՏՌԳ համակարգող Գոհար Մալումյանին [email protected] հասցեով։