Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 17 մայիսի, 2022
Հայաստանում ՔՈՎԻԴ-19 համավարակի և պատերազմի մարդասիրական, սոցիալական և տնտեսական հետցնցումների մեղմման նպատակով փոքր դրամաշնորհներ ստանալու հնարավորություն
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՁԳՏՈՒՄ» ավելի լավ ապագայի. Համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակում Հայաստանում ՔՈՎԻԴ-19 համավարակի և պատերազմի մարդասիրական, սոցիալական և տնտեսական հետցնցումների մեղմման նպատակով փոքր դրամաշնորհներ ստանալու նոր հնարավորություն:
Հայտ կարող են ներկայացնել Հայաստանում գրանցված բոլոր հասարակական կազմակերպությունները:
STRIVE ծրագիրն իրականացվում է Մերձավոր Արևելքի հիմնադրամի Բելգիայի գրասենյակի կողմից Հայաստանում գործող չորս քաղհասարակության կազմակերպությունների հետ գործակցությամբ՝ նպատակ ունենալով բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների դիմակայունությունը, գործունեության կայունությունը, հաշվետվողականությունը և նորարարական կարողությունները:
Հայտամրցույթի վերաբերյալ առցանց տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա 2022թ. մայիսի 17-ին, 14:30-ին:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2022թ. մայիսի 22-ը, ժամը 17:00-ը:
Մանրամասներին ծանոթանալու համար սեղմել այստեղ։
Դիմելու համար սեղմել այստեղ։
Դրամաշնորհ