«Կանաչ քաղաքականություն» ՏՏ ոլորտում քննարկում
Ապրիլի 29-ին Մերգելյան Ակումբում յուրահատուկ կանաչ տեխնոլոգիաների նախագծի ներկայացում է՝
• Ինչպես չափել ցանցային ենթակառուցվածքների էներգիայի սպառումն ու CO2 արտաներտումները,
• Կանաչ ՏՀՏ՝ պատրաստել և ներդնել «Կանաչ քաղաքականություն»,
• Էներգախնայման արդյունավետ միջոցներ,
• Մի շարք օպտիմազացման մեթոդների և մոտեցումների ներդրման շնորհիվ ապահովել համապատասխան հավասարակշռությունը՝ արդյունավետության և էներգիայի միջև։
Կներյացնի իրենց մշակած նախագիծը Green ICT թիմը՝
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական հաշվարկների կենտրոնի ղեկավար՝ Հրաչյա Ասատրյան,
CPU օպտիմալացման մասնագետ՝ Վահե Ներսիսյանը,
Հիշողության օպտիմալացման մասնագետ՝ Արամ Քոչարյան:
Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը՝https://goo.gl/g1pb2F կամ պարզպես ուղարկեք էլ․ նամակ հետևյալ հասցեին՝ [email protected] նշելով անուն, ազգանուն, տարիք, կրթություն, կազմակերպություն, հեռախոսահամար և հանդիպման թեման։
Մուտքն ազատ է, միջոցառման պաշտոնական լեզուն հայերենն է։
Հ. Գ. Ցանկանում ենք նաև նախապես զգուշացնել, որ անվտանգության նկատառումներից ելնելով` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրության գործարան մուտքը բջջային հեռախոսներով արգելվում է: Ուստի բոլոր հեռախոսները անհրաժեշտ է հանձնել պահակակետում և ետ ստանալ հանդիպման ավարտին։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար։
Աղբյուր: www.facebook.com/events/1000995419954989/