Առողջապահության ծառայութունների ոլորտի հետազոտողի աշխատանքի հրավեր
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերում ակտիվ երիտասարդական խմբերն իրականացնելու են առողջապահական հաստատությունների աշխատանքի և/կամ ծառայությունների որակի, հանրային միջոցների օգտագործման արդյունավետության մոնիտորինգ: Այդ մոնիտորինգային աշխատանքների իրականացման համար Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը համագործակցության է հրավիրում առողջապահական հաստատությունների կողմից ծառայությունների մատուցման գործառույթներին լավատեղյակ հետազոտողի:
Առողջապահության ոլորտում նախորդ մոնիտորինգն իրականացվել է շտապ բժշկական օգնության և պոլիկլինիկական ծառայությունների ոլորտում, որի Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
Տեխնիկական առաջադրանքը.
- Մշակել երիտասարդական, ոչ մասնագիտական, կամավորական խմբերի կողմից ՀՀ մարզային առողջապահական հաստատությունների և/կամ ծառայությունների աշխատանքի արդյունավետության, ծառայությունների որակի, հանրային միջոցների օգտագործման արդյունավետության մոնիտորինգի մեթոդաբանության մշակում(ինֆորմացիայի հավաքագրման գործիքներ, ընտրանք), այն հաշվով, որ այդ մեթոդաբանության ուսուցման արդյունքում հետազոտողի հսկողությամբ երիտասարդական խմբերը կարողանան իրականացնել մոնիտորինգ մարզերի առողջապահական հաստատություններում: Մասնավորաբար, ուսումնասիրման թիրախկարող է լինել հետևայալ երկուս թեմաներից մեկը.
1․Գյուղական ամբուլատորիաների աշխատանքի, կահավորանքի, հագեցվածության, աշխատակազմի, պատվերի, սանիտարահիգիենիկ պայմանների մոնիտորինգ:
2․ ՀՀ մարզերում «Էլեկտրոնային առողջապահություն» համակարգի ներդրման և գործարկման մոնիտորինգ, մասնավորապես Ծրագրի տեղադրման, տեղայնացման, տեխնոլոգիաների փոխանցման և ուսուցման առումով, ինչպես նաև բուժաշխատողների և պացիենտների կողմից համակարգված տեղեկատվության օգտագործման հնարավորությունը և արդյունավետությունը։
(մեթոդաբանության մշակման վերջնաժամկետը՝ 2018 թ. մայիսի 15)
- Հայաստանի մարզկենտրոններում երիտասարդական խմբերին ուսուցանել վերոհիշյալ մոնիտորինգի մեթոդաբանությամբ դաշտային աշխատանքների կատարումը: Չորս կամ հինգ այցելություն մարզկենտրոններ (վերջնաժամկետը՝ 2018 թ. հունիսի 20)
- Հսկել մոնիտորինգի ընթացքը և համապատասխան խորհրդատվություն տրամադրել երիտասարդական խմբերին: (վերջնաժամկետը՝ 2018 թ. օգոստոսի 20)
- Մոնիտորինգի մուտքագրված արդյունքների հիման վրա իրականացնել քանակական և որակական վերլուծություն և կազմել զեկույց: (վերջնաժամկետը՝ 2018 թ. սեպտեմբերի 25)
- Արդյունքները քննարկել շահագրգիռ կողմերի հետ բոլոր մարզկենտրոններում: (վերջնաժամկետը՝ 2018 թ. հոկտեմբերի 12)
- Վերջնամշակել մոնիտորինգի զեկույցը ըստ մարզային քննարկումների և ՀՀ ԱՆ-ից արձագանքների և դիտարկումների: (վերջնաժամկետը՝ 2018 թ. հոկտեմբերի 31)
- Զեկույցը ներկայացնել հանրությանը Երևանում կայանալիք հանրային քննարկման ժամանակ: (վերջնաժամկետը՝ 2018 թ. նոյեմբերի 10):
- Մոնիտորինգի զեկույցի վերջնական խմբագրում: (վերջնաժամկետը՝ 2018 թ. նոյեմբերի 10):
Վերոհիշյալ աշխատանքային ամբողջ ծավալը հարկավոր է ավարտել մինչև 2018 թ. նոյեմբերի 10-ը:
Հետաքրքրված թեկնածուներին խնդրվում է մինչև 2018թ․ապրիլի 12-ը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ուղարկել հետևյալ փաթեթը:
- Ինքնակենսագրական, որում հարկ է նշել.
- Առողջապահության ոլորտում համապատասխան գիտելիքները և փորձը
- Ուսումնասիրությունների իրականացման և համակարգման համապատասխան փորձը
- Կոնտակտայինտվյալները
- Մեթոդաբանության համառոտագիրը և մոտեցումները, առավելագույնը` երեք էջ ծավալով:
- Հայտատուի կողմից կամ մասնակցությամբ համանման կամ առողջապահական ոլորտում իրականացված հետազոտության օրինակ, եթե կա այդպիսին (համացանցային հղումը՝ վերնագրով):
- Գնային առաջարկը ներկայացնել առանց հնարավոր հարկերի, հետևյալ մասերով.
- Մոնիտորինգի մեթոդաբանության մշակմանհամար,
- Ուսուցման նյութերի մշակման և մարզկենտրոններում մոնիտորինգային խմբերի համար մեկօրյա դասընթացներ անցկացնելու համար, 4-5 այց մարզկենտրոններ:
- Մոնիտորինգի դաշտային աշխատանքների ընթացիկ համակարգման և փորձագիտական խորհրդատվության, զեկույցը կազմելու, տասը մարզկենտրոններում զեկույցի նախագիծը շահագրգիռ կողմերին 10 մարզկենտրոններում ներկայացնելու և քննարկելու համար,
- Զեկույցը վերջնամշակելու և վերջնական հանրային քննարկմանը ներկայացնելու համար:
- Ուշադրություն. գնային առաջարկի մեջ գործուղման ծախսերը խնդրվում է չներառել, այդ ծախսերը (ճանապարհածախս, սնունդ, հյուրանոց) հոգում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:
Ներկայացվելիք փաստաթղթերի տեխնիկական բնութագրերը. Ներկայացվելիք փաստաթղթերը պետք է լինեն հայերեն, UNICODE ստանդարտով, 11 տառաչափով, էջի բոլոր կողմերից` առնվազն 2,5 սմ չափի լուսանցքներով, առանց շեղատառերի և ընդգծված բառերի:
Հայտերը կարող են ներկայացվել միայն էլեկտրոնային նամակով [email protected] հասցեին: Էլեկտրոնային նամակը ստանալուց հետո եռօրյա ժամկետում հայտատուն կստանա էլեկտրոնային նամակ այն մասին, որ իր հայտնստացվել է:
Այս հայտարարության հետ կապված տեխնիկական հարցերով կարող եք դիմել [email protected] հասցեով կամ 031250622 հեռախոսահամարով:
Ուշադրություն. Հայտի ներկայացումը աշխատանք չի երաշխավորում: Կազմակերպությունը, ուսումնասիրելով հայտերը, ընտրելու է մեկ կամ մի քանի փորձագետ այս հայտարարությունում առաջարկվող աշխատանքի համար: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտ ստանալուց հետո եռօրյա ժամկետում հայտատուին տեղեկացնելու է հայտը ստանալու մասին, իսկ ընտրություն կատարելու կամ չկատարելու մասին, ինչպես նաև որևէ մասնագետի ընտրելու կամ չընտրելու մասին հայտատուներին առանձին նամակներով տեղեկացնելու է մինչև 2018թ. ապրիլի 20-ը: Հայտատուների անձերը չեն հրապարակվելու: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը երաշխավորում է, որ փորձագիտական աշխատանքի հրավեր չստացած հայտատուների առաջարկների փաթեթը չի հրապարակվելու, չի փոխանցվելու երրորդ կողմի, չի օգտագործվելու պայմանագրի հրավեր ստացած թեկնածուի որևէ աշխատանքում: