Ներառական զարգացման թեմայով աշխատաժողովի հրավեր ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի շտական հանձնաժողովի կողմից
Դեկտեմբերի 3-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վրա՝ դրանց լուծման գործում ակնկալելով բոլորի մասնակցությունը:
Այս առիթով ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ, ս․թ․ դեկտեմբերի 3-4-ը կազմակերպում է երկօրյա աշխատաժողով «Ներառական զարգացում» թեմայով։
Միջոցառման նպատակն է Աժ պատգամավորների, կառավարության անդամների, հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ քննարկել Հայաստանում ներառական զարգացման օրակագը՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ մասնակցությունը կյանքի տարբեր ոլորտներում:
Աշխատաժողովի ընթացքում կկազմակերպվեն նաև թեմատիկ քննարկումներ, որոնց արդյունքում մասնակիցները կմշակեն առաջարկներ` օրենսդրական և ռազմավարական բարեփոխումների նպատակով:
Սույնով հրավիրում ենք ձեզ մասնակցելու աշխատաժողովին, որի համար խնդրում ենք մինչև սույն թվականի նոյեմբերի 22-ի աշխատանքային ժամի ավարտը լրացնել գրանցման ստորև հարցաթերթը։ Համաճարակային կանոնների պահպանման նպատակով մասնակցության տեղերը սահմանափակ են։ Ընտրությունը կկատարվի ըստ դիմելու ժամկետի, ինչպես նաև կազմակերպության՝ տվյալ ոլորտում ունեցած փորձի/ներդրման։
Մարզերից ժամանող մասնակիցների գիշերակացը, սնունդը և ճանապարհածախսը կփոխհատուցվի:
Աշխատաժողովը կուղեկցվի հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ:
Սույն միջոցառումը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրությունների և քաղաքական գործընթացների ամրապնդում» ծրագրի շրջանակներում։
Դիմելու համար սեղմեք այստեղ։