Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն
Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2019-2020 փոքր դրամաշնորհային մրցույթ։
Դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 1մլն ՀՀ դրամ։ Ծրագրերի մեկնարկը նոյեմբերի 1-ից առավելագույնը 6 ամիս ժամկետով:
Դրամաշնորհային նախագծերը պետք է ուղղված լինեն՝
ԼԳԲՏՔ համայնքի տարատեսակ կարողությունների զարգացմանը և հզորացմանը կամ տարածաշրջանային համագործակցության կամ ցանցերի ստեղծմանը:
Դիմորդներն ազատ են ընտրել նախագծերի ցանկացած ձևաչափ, իրենց նպատակներին հասնելու համար օգտագործելով արվեստ, սեմինարներ, կրթական կամ այլ տեսակի միջոցառումներ։
Մրցույթին կարող են մասնակցել ԼԳԲՏՔ նախաձեռնությունները, անհատ ակտիվիստները, հասարակական կազմակերպությունները։
Նախընտրությունը կտրվի համեմատաբար նորաստեղծ ԼԳԲՏՔ նախաձեռնություններին, քանի որ Փինք Արմենիան նվիրված է հենց իրենց կարողությունների զարգացմանը և խթանմանը, քանի որ իրենք ունեն սահմանափակ փորձառություն, սահմանափակ ռեսուրսներ կամ հնարավորություններ։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է ՝ երեքշաբթի, հոկտեմբերի 15-ը ներառյալ՝ մինչև կեսգիշեր։
Արդյունքների մասին կտեղեկացնենք՝ երկուշաբթի, հոկտեմբերի 21-ին։
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել միայն 2 ֆայլ՝ նախագծի առաջարկը և նախագծի բյուջեն: Դիմումներն ուղարկել՝ [email protected] հասցեով, կցելով՝ ծրագրի առաջարկն ու բյուջեն:
Ծրագրերի առաջարկները կգնահատվեն ըստ պլանավորված գործողությունների իրագործելիության, հիմնախնդիրների խորքային վերլուծությունների, կարիքների գնահատման, ծախսերի արդյունավետության, ծրագրի նկարագրության ճշգրտության և հստակության, մրցույթի նպատակներին համապատասխանելիության վրա։
Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք խնդրեմ՝ +374 60 377 277 աշխատանքային ժամերի ընթացքում: