Աշխատանքի նկարագրություն
Տրամադրել ընթացիկ իրավաբանական օժանդակություն և իրավական վերլուծություն Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիային
Ակնկալվող մասնագետ
Իրավաբան
Գործատու
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
Պայմանագրի տևողություն
Ապրիլի 1, 2018 — հունվարի 31, 2019 երկարացման հնարավորությամբ
Աշխատաժամանակ
70% ներգրավվածություն
Ամենօրյա հասանելիություն
Դիմումների վերջնաժամկետ
Մարտի 15, 2018
Աշխատանքի նկարագրություն
- Մշակել, վերանայել և մեկնաբանել օրենքներ, օրինագծեր, ենթաօրենսդրական ակտեր, իրավական փաստաթղթեր, պետական քաղաքականություններ, ռազմավարական ծրագրեր և այլ փաստաթղթեր, որոնք առնչվում են կանանց իրավունքների և գենդերային բռնության ոլորտներին
- Մշակել պաշտոնական նամակներ և հայտարարություններ Կոալիցիայի ընթացիկ աշխատանքների շրջանակներում
- Մասնակցել և աջակցել Կոալիցիայի հիմնական աշխատանքների իրականացմանը, այդ թվում՝ Կնասպանության զեկույցի մշակմանն ու Ընտանեկան բռնության դեպքերով տվյալների բազայի ստեղծմանը
- Մասնակցել ընտանեկան բռնության դեպքերով դատավարությունների և տեղեկացնել հնարավոր իրավախախտումների մասին
- Մասնակցել և/կամ Կոալիցիան ներկայացնել հանրային միջոցառումների, կոնֆերանսների և պրես կոնֆերանսների ժամանակ, անհրաժեշտության դեպքում ելույթներ ունենալ մեդիա հարթակներում իբրև Կոալիցիայի իրավաբան
- Տրամադրել ընթացիկ իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն
- Իրականացնել իրավական հայտարարությունների թարգմանչական աշխատանքներ
- Օժանդակել Կոալիցիայի վերագրանցման աշխատանքներին:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Իրավաբանի մագիստրոսի աստիճան
- Իրավական փաստաթղթեր և քաղաքականություններ մշակելու, վերլուծելու և մեկնաբանելու փորձ
- Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ մարդու իրավունքների ոլորտում. կանանց իրավունքների ոլորտում առկա փորձը խրախուսվում է
- Հայերենի գերազանց իմացություն. անգլերենի իմացությունը խրախուսվում է
- Տարբեր կառույցների հետ հաղորդակցման գերազանց հմտություններ, հանրային խոսքի վարպետություն
- Ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատելու հմտություններ
- Պատրաստակամություն և կարողություն արդյունավետ և ճկուն աշխատելու
- Կանանց իրավունքների և գենդերային բռնության ոլորտում առկա հիմնահարցերի իմացություն
- Գենդերային զգայունություն և կանանց իրավունքներում դրական փոփոխություններ բերելու ցանկության առկայություն:
Դիմելու ընթացակարգ
Ուղարկեք Ձեր CV-ն, Ձեր կողմից արված որևէ իրավական վերլուծություն կամ մշակած տեքստ և երկու կոնտակտային անձանց տվյալներ [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք:
Դիմումների վերջնաժամկետը մարտի 15-ն է: Ուշացած դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմողների հետ: