Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 15 մայիսի, 2020
Աշխատանքի հայտարարություն. ուրբանլաբ
Աղբյուրը՝ https://www.facebook.com/urbanlab.am/photos/a.286469888054566/3335838409784350/?type=3&theater
ուրբանլաբը փնտրում է նվիրված և գործունյա անձի, որը կկառավարի Երևանում գտնվող գրասենյակը։
Նա պետք է՝
- համակարգի գլխավոր գրասենյակի, նրա ենթակա բաժինների և ամբողջ կազմակերպության միջև աշխատանքը,
- պատրաստի և կառավարի գրասենյակի թղթաբանությունը, ներառյալ՝ մտից և ելից նամակագրությունը, ֆայլերն ու մյուս փաստաթղթերը, հաշիվ-ապրանքագրերը, հարցումները և այլն,
- կազմի և թարգմանի (հայերենից՝ անգլերեն, անգլերենից՝ հայերեն) անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, նամակները և զեկույցները,
- պատվիրի գրասենյակային և անհրաժեշտ մյուս պիտույքները, կատարի գրասենյակային մյուս գործերը,
- համակարգի կարճաժամկետ ծրագրերի ստեղծագործական և տեխնիկական թիմերի աշխատանքը,
- անհրաժեշտության դեպքում կատարի իր պարտականություններից բխող այլ հանձնարարություններ։
Պահանջվող որակավորումներն են՝
- բարձրագույն կրթություն,
- հայերենի և անգլերենի կատարյալ իմացություն (թե՛ խոսակցական, թե՛ գրավոր),
- ռուսերենի և ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- կազմակերպական, թիմային, բազմաբնույթ աշխատանքի և հաղորդակցային հմտություններ,
- նպատակասլացություն և լայնախոհություն,
- համակարգչային լիարժեք գիտելիք, ներառյալ՝ Microsoft Office (մասնակի՝ Excel) ծրագրերը և Ինտերնետը,
- սոցիալական մեդիայի ակտիվ օգտատիրոջ փորձառությունը ցանկալի է,
- դիզայնի ծրագրային (օրինակ, CorelDraw, Adobe Photoshop, Illustrator և այլն)գիտելիքները ցանկալի են,
- տեղական և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների, պետական կառույցների հետ հայերեն և անգլերեն հաղորդակցվելու ունակություն։
Աշխատավարձը նախատեսված է ամսական 200 հազար դրամ, որը փոփոխելի է՝ կախված թեկնածուի որակավորումից և աշխատանքային փորձից։ Մրցույթի արդյունքում ընտրված անձի հետ պայմանագիրը կկնքվի ամբողջական հաստիքով երկարաժամկետ աշխատանքի համար՝ եռամսյա փորձաշրջանով։
Դիմելու համար լուսանկարով համառոտ ինքնակենսագրականը (CV) Microsoft Office Word (DOCX) կամ Adobe Acrobat (PDF) ձեւաչափով պետք է մինչև այս տարվա մայիսի 22-ն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ և որպես վերնագիր (Subject) նշել Office Manager։ Միայն ընտրված հավակնորդների հետ կհաստատվի հետադարձ կապ։ Զանգեր այս հարցով չեն ընդունվում։
ուրբանլաբը Երևանում գործող, շահույթ չհետապնդող լաբորատորիա է, որի գործունեության նպատակը քաղաքային միջավայրի ժողովրդավարացումն է՝ հանուն լայն իմաստով կայուն զարգացման։ Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝ www.urbanlab.am։