Աշխատանքի տրամադրման հայտարարություն
Աղբյուրը ՝ Armenia Tree Project Charitable Foundation
Պաշտոն` Քաղաքային կայուն կանաչապատման մոդելի լավագույն փորձի ուսումնասիրության փորձագետ (հիմնական ոլորտները՝ քաղաքային կանաչապատում, վերականգնվող էներգետիկա (ՎԷ) եւ էներգաարդյունավետություն (ԷԱ), կենցաղային թափոնների կայուն կառավարում):
Կազմակերպություն` «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ
Աշխատանքի վայր` ՀՀ` այցեր Երեւան, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզեր
Դիմելու վերջնաժամկետ` 17-ը մայիսի, 2021 թ․
Աշխատանքի տեւողություն՝ 40 օր հետեւյալ ժամանակահատվածում՝ մայիս, 2021 թ. – հոկտեմբեր, 2021 թ. եւ փետրվար, 2022թ.:
Աշխատանքի ակնկալվող մեկնարկ` 20-ը մայիսի, 2021 թ.
Նկարագրություն` «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ համագործակցելով «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի եւ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ 2021թ մարտի 1-ից մեկնարկել է «EU4ENVIRONMENT. ԿԱՆԱՉ ՀԱՄԱՅՆՔ` ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱ» ծրագիրը
Ծրագրի շրջանակում նախատեսվում է 3 փորձագետներից բաղկացած աշխատանքային խմբի միջոցով`
-իրականացնել միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն քաղաքային կանաչապատման, վերականգնվող էներգետիկա (ՎԷ) եւ էներգաարդյունավետություն (ԷԱ), կենցաղային թափոնների կայուն կառավարման բնագավառներում
- մշակել նշված ոլորտների բարելավմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ
- գործընկեր շահագրգիռ կողմերի հետ իրականացնել համապատասխան խորհրդակցություններ` ազգային ծրագրերի ու նախագծերի ուսումնասիրության, դասակարգման արդյունքում դրանց միջեւ փոխլրացում ապահովելու նպատակով:
Աշխատանքային խմբի ուսումնասիրության վերջնական նպատակն է նպաստել թիրախային համայնքներում՝
1) Տնկիների մատակարարման եւ կենսունակության ապահովմանն ուղղված ենթակառուցվածքների ստեղծմանը
2) Կանաչ եւ կայուն քաղաքաշինության զարգացմանը՝ ֆունկցիոնալ եւ լիազորված օրենսդրական/ կարգավորող դաշտի ձեւավորման միջոցով:
Աշխատանքային խմբից ակնկալվող արդյունքներ`
1) Ուսումնասիրության զեկույցի մեջ ամփոփված կլինեն՝ - Քաղաքային տարածքների կայուն եւ կանաչ զարգացման ոլորտում միջազգային լավագույն փորձը - Իրավական/ կարգավորող շրջանակը - Կառավարության եւ դոնորների աջակցությամբ իրականացվող ընթացիկ/պլանավորած նախաձեռնությունների փոխլրացումն ապահովող առաջադրված մեխանիզմները
2) Oրենքների եւ կանոնակարգերի նախագծերի փաթեթ
Վերոնշյալ կետերի իրականացման համար անհրաժեշտ է կատարել միջազգային լավագույն փորձի եւ ազգային մակարդակում կարողությունների/պայմանների համապարփակ եւ համեմատական ուսումնասիրություններ, իսկ ավելի հստակ՝ միջազգային փորձի ուսումնասիրություն իրականացնող փորձագետը պետք է իրականացնի քաղաքային համայնքների կանաչ զանգվածների կայուն աճն ապահովելու նպատակով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում, համապատասխան մոդելների բացահայտում եւ դրանց ներդրման եղանակների առաջադրում:
Նշված գործողությունները կիրականացվեն աշխատանքային խմբի ներսում սերտ համագործակցության պայմաններում:
Փորձագետի հիմնական պարտականությունն է՝
-Ապահովել վերը նշված արդյունքներից Քաղաքային տարածքների կայուն եւ կանաչ զարգացման ոլորտում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության իրականացումը
- Տրամադրել համապատասխան խորհրդատվություն վերը նշված աշխատանքային խմբին եւ ծրագրային թիմին ու փորձագետներին
- Պահպանել ծրագրում ներգրավված այլ փորձագիտների տրամադրած խորհրդատվության ամբողջական գրառումները
- Անցկացնել ծրագրի նպատակներին համապատասխանության պարբերական քննարկումներ աշխատանքային խմբի ներսում եւ Ծրագրի անձնակազմի հետ
- Փաստաթղթավորել քաղված դասերը եւ լավագույն գործելակերպը, աշխատանքի արդյունքում քաղված դասերով կիսվել թիմի հետ:
Պահանջվող որակավորումները`
- Բարձրագույն կրթություն հասարակական գիտությունների, բնական գիտությունների կամ հարակից ոլորտներում
- Ծրագրերի (մասնավորապես՝ ԵՄ կամ միջազգային այլ դրամաշնորհային ծրագրեր) շրջանակում առանձին կամ աշխատանքային խմբի մեջ միջազգային փորձի ուսումնասիրության եւ համապատասխան զեկույցների ներկայացման առնվազն 5 տարվա փորձ
- Ստացված տվյալների որակի եւ ամբողջականության ապահովման, ինչպես նաեւ աշխատանքային խմբում հետազոտության կառավարման փորձ - Թիմային աշխատանքի փորձ
- Անգլերենի եւ հայերենի գերազանց իմացություն
Վարձատրություն` Ըստ աշխատանքային գործունեության պատմության, բայց ոչ ավելի, քան նախատեսված է ծրագրի բյուջեով
Ծրագրի մասին`
Ծրագրի ընդհանուր նպատակն է Հայաստանի մարզային փոքր եւ մեծ քաղաքների կարողությունների հզորացումը՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում:
Ծրագրի հատուկ նպատակներն են`
-Հայաստանի շահառու համայքներում «կանաչ» քաղաքաշինության պրակտիկայի ընդլայնում
- Շահառու համայքներում «կանաչ» կենսակերպի խթանում
Ծրագրի թիրախային համայնքներն են`
-Շիրակի մարզ՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ
- Լոռու մարզ՝ Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ախթալա, Թումանյան
- Տավուշի մարզ՝ Իջեւան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում
Ուսումնասիրության իրականացման մեթոդոլոգիան
Լավագույն փորձի ուսումնասիրության զեկույցի գնահատման չափորոշիչներն են՝
- Հստակություն. համոզվել, որ յուրաքանչյուր հարցի ձեւակերպումը հստակ է եւ ներառում է բոլոր այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են ծրագրի թիմին՝ յուրաքանչյուր գաղափարի հետեւողական գնահատման համար:
- Ծրագրին համապատասխանությունը. հանգամանալից հաշվի առնել նախագծի նպատակները եւ դրանք կիրառել ուսումնասիրության չափորոշիչների մշակման գործընթացում
- Համակողմանի եւ հակիրճ. մանրամասների եւ պարզության միջեւ ճիշտ հավասարակշռության ապահովում
- Լավագույն փորձի ուսումնասիրության ընթացքում պետք է նաեւ հաշվի առնել առաջարկվող մոդելների ցանկալիության, իրագործելիության եւ կենսունակության չափորոշիչները:
Ինչպե՞ս դիմել`
Հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրությունը (CV) եւ հետաքրքրության նամակը (պաշտոնին համապատասխանելու հիմնավորմամբ (1 էջի սահմաններում) ներկայացնեն հետեւյալ էլեկտրոնային փոստի հասցեներով․ [email protected] եւ [email protected]` վերնագրում նշելով «EU4ENVIRONMENT: ԿԱՆԱՉ ՀԱՄԱՅՆՔ՝ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱ» ծրագիր. «Քաղաքային կայուն կանաչապատման մոդելի լավագույն փորձի ուսումնասիրության փորձագետ»
Դիմումների վերջնաժամկետը 2021թ․ մայիսի 17-ն է։ Ժամկետանց դիմումները չեն ընդունվելու։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն Ընտրող հանձնաժողովի կողմից ինքնակենսագրականների հիման վրա ընտրված դիմորդները։ Առավելություն կտրվի Կայուն քաղաքաշինության ոլորտում ուսումնասիրության փորձ ունեցող փորձագետներին:
Դիմումների հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77 43 61 72 (Աննա Գևորգյան):
Լրացուցիչ տեղեկությունների համար : https://bit.ly/3tKe5U3