Իրավական նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է հաղորդակցության գծով մասնագետի
Ընտրված մասնագետից ակնկալվում է.
- Մշակել և իրագործել կազմակերպության արտաքին հաղորդակցության ռազմավարությունը:
- Մշակել և իրականացնել կազմակերպության հանրային կապերին և արտաքին հաղորդակցությանը վերաբերող գործողություններ:
- Կազմակերպության գործունեությունը և արդյունքները ներկայացնել հանրությանը, շահագրգիռ կողմերին և թիրախային խմբերին:
- Թարմացնել կազմակերպության ֆեյսբուքյան էջը և կայքը, նպաստել հետևորդների թվի կայուն աճին, հետևել գրառումներին և մեկնաբանություններին:
- Մշակել և ներկայացնել կատարված աշխատանքի հաշվետվությունները:
Թափուր հաստիքին դիմող անձը պետք է ունենա հետևյալ որակավորումները.
- Մասնագիտական բարձրագույն կրթություն և/կամ խորացված վերապատրաստում հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում,
- Նվազագույնը 2 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում,
- Հայերեն գրավոր խոսքի գերազանց իմացություն:
Քրեակատարողական ոլորտի գործունեության փորձը կդիտվի որպես առավելություն:
Լրացուցիչ հմտություններ
- Հետևողականություն և արդյունքներին միտված աշխատանք
- Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքի փորձ
- Սոցիալական մեդիագրագիտություն
- Սոցիալական մեդիայի մարքեթինգի իմացություն
- Ստեղծագործական միտք
- Կազմակերպչական հմտություններ
- Կոնֆլիկտների հաղթահարման և լուծման հմտություններ
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Հաշվետվությունների պատրաստման հմտություններ
- Համագործակցման և հաղորդակցման գերազանց հմտություններ
- Պրոդուկտներ և պրոմո նյութերի մշակման հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ
Դիմելու ընթացակարգ
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. հունիսի 20-ը [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին ներկայացնել
- Ինքնակենսագրություն
- Հետաքրքրվածության նամակ
- 2 երաշխավոր անձի տվյալներ (անուն, ազգանուն, զբաղվածության ոլորտ, հեռ համար, էլ. հասցե)
- Մատուցվող ծառայությունների գնային առաջարկ (Տե՛ս կից ֆայլում)
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055 155 300 հեռախոսահամարով կամ գրել վերոնշյալ էլ. հասցեներով։
Առաջին փուլը անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագրի մասին
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2021թ. հունիսի 1-ից մեկնարկել է «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի իրականացումը:
Ծրագրի նպատակն է մեդիա հարթակի միջոցով նպաստել ազատազրկված անձանց, նրանց ընտանիքների և հասարակության միջև կապի ամրապնդմանը:
Մեդիա հարթակում կներկայացվեն ազատազրկված անձանց հիմնախնդիրները հանրայնացնող տեսաֆիլմեր, ֆոտոպատմություններ և հոդվածներ, որոնք հնարավորություն կտան խորը պատկերացում կազմել ազատազրկված անձանց կյանքի և փորձառության մասին:
Ակնկալում ենք, որ ընտրված մոտեցման շնորհիվ կբարձրանա հասարակության զգայունությունն ու իրազեկվածությունն ազատազրկված անձանց խնդիրների շուրջ, որոնց նրանք կամ նրանց ընտանիքի անդամներն առնչվում են: Դա իր հերթին կնպաստի ազատազրկված անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանը՝ նպաստելով կրկնահանցագործության նվազեցմանը և նրանց վերաինտեգրմանը:
Ծրագիրն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի աջակցությամբ:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն հիմնադրվել է 2017թ.-ին: Կազմակերպության առաքելությունն է աջակցել այնպիսի իրավական պետության ձևավորմանը, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները ճանաչված են որպես բարձրագույն արժեքներ:
Կազմակերպության գործունեության առանցքում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունն է: Այդ ուղղությամբ իրականացվել մի շարք ծրագրեր:
Կազմակերպության գործունեությանը կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/legalinitiativesngo: