Աշխատանքի հնարավորություն Նորարար» կրթական ՀԿ-ից` խորհրդատվական ծառայությունների մատուցում կրթական ոլորտում
Խորհրդատվական ծառայություն գրագիտության բարձրացման ուսումնական ծրագրի մշակման համար
Կազմակերպություն՝ «Նորարար» կրթական ՀԿ
«Նորարար» կրթություն ՀԿ-ն փնտրում է որակավորված և փորձառու կազմակերպությունների կամ անհատների՝ խորհրդատվական ծառայություններ տրամադրելու գրագիտության բարձրացման համապարփակ ուսումնական ծրագրի և գնահատման գործիքակազմի մշակման համար, որոնք հարմարեցված են տարրական դասարանների դպրոցականների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:
Աշխատանքի շրջանակը
Ընտրված խորհրդատու(ներ)ը կկարողանան
1. Աջակցել ¦Նորարար»-ի թիմին գրագիտության զարգացման ուսումնական ծրագիր մշակելու հարցում, որն արձագանքում է տարրական դասարանների աշակերտների բազմազան կարիքներին:
2. Տրամադրել խորհրդատվություն ուսումնական ծրագրի արդյունավետությունը չափելու համար:
3. Օժանդակել ուսումնական ծրագրի բաղադրիչների հարմարեցմանը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, ուսուցիչների և հատուկ մանկավարժների պահանջներին համապատասխան:
Փորձի չափանիշներ
Դիմորդները պետք է ունենան
1. գրագիտության զարգացման ուսումնական ծրագրերի մշակման և գրագիտության զարգացման ոլորտում ժամանակակից հետազոտությունների վերաբերյալ իրազեկվածության փորձ,
2. կրթակարգի չափորոշչին և ուսումնական նպատակներին համապատասխան գնահատականներ ստեղծելու փորձ,
3. փորձ ներառական կրթության ոլորտում Հայաստանում կամ Հայաստանին նման համատեքստերում, հատկապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին աջակցելու հարցում:
4. Կրթության ոլորտում հաջողված ծրագրերի իրականացում:
Ներկայացվող պահանջներ
Հետաքրքրված թեկնածուներից կամ կազմակերպություններից պահանջվում է ներկայացնել.
1. Մանրամասն Curriculum Vitae (CV), որն ընդգծում է համապատասխան փորձը և ցուցադրում գրագիտության ուսումնական ծրագրի մշակման և գնահատման հետ կապված նախորդ նախագծերը:
2. Խորհրդատվական ծառայությունների ֆինանսական գնահատում 3 ամսվա կես դրույքով ներգրավվածության համար:
Ներկայացման վերջնաժամկետ՝ 15.01.2024
Խնդրում ենք ձեր առաջարկները ներկայացնել [email protected] հասցեին՝ վերնագրով «Խորհրդատվական հայտ» մինչև 15.01.2024թ.:
Կոնտակտային տվյալներ
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել [email protected]:
«Նորարար» կրթական ՀԿ-ն հավատարիմ է գրագիտության և ներառական կրթության խթանմանը, և մենք ակնկալում ենք համագործակցել փորձաու և որակավորված անհատների կամ կազմակերպությունների հետ՝ մեր առաքելությունը շարունակելու համար:
«Նորարար» կրթական ՀԿ-ի ՖԲ էջ. https://www.facebook.com/NorArar.Education.Initiative/