Դիզայն Մտածողությունը՝ Հանուն Սոցիալական Փոփոխության
Աղբյուր՝ www.theproper.company
Սոցիալական դիզայն. ի՞նչ է այն և ինչո՞ւ է կարևոր: Մենք համոզված ենք, որ լավ դիզայնը դրականորեն է ազդում մեզ շրջապատող աշխարհի վրա, այդ դեպքում համարվելով սոցիալական դիզայն: Սոցիալական դիզայնը շատ մեծ ուժ ունի. այն կարող է այսօրվա աշխարհը վերափոխել այն աշխարհի, ուր կուզեինք ապրել վաղը` խնդիրները դարձնելով հնարավորություններ:
Հայաստանում եւս դիզայնի վերափոխող ուժը կարող է կենտրոնական դեր խաղալ սոցիալական աճի ու տնտեսական բարգավաճման համար: Այդ դերը նույնիսկ ավելի ազդեցիկ է դառնում, երբ տարբեր ոլորտների մասնագետներ համագործակցում են դիզայներների հետ՝ ստեղծելու նոր և իրապես կայուն լուծումներ հանրային և շրջակա միջավայրի խնդիրների համար: Այդ իսկ պատճառով մենք ստեղծում ենք հատուկ միջավայր՝ սովորելու եւ քննարկելու դիզայնը որպես ամենաազդեցիկ ուղիներից մեկը՝ հասցեագրելու խնդիրները, որոնք մենք բոլորս ունենք:
Այսպիսով, մեր միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 27-29՝ ներառելով վարպետության դասեր ու ֆորում
ԴԱՍԸՆԹԱՑ 1 -
Գայանե Երկանյան. «Դիզայն՝ էսթետիկայից դուրս»
Աշխատանքային լեզու՝ հայերեն
Մանրամասները եւ մասնակցության հայտը՝
https://www.theproper.company/socialdesign-am
Եթե Ձեր կազմակերպությունն ակտիվորեն ներգրավված է որեւէ սոցիալական զարգացման նախագծում, ապա հրավիրում ենք Ձեզ մասնակցելու երկօրյա վերպետության դասընթացի, որը կղեկավարի դիզայներ Գայանե Երկանյանը: Վարպետության դասի ընթաքցում կքննարկվեն դիզայնի մտածողության (design thinking) սկզբունքները, և թե ինչպես դրանք կարող են գործնականորեն բարելավել Ձեր աշխատանքային գործընթացը: Առաջին օրը մասնակիցները կսովորեն դիզայն հետազոտության (design research) տեխնիկաները, ինչպիսիք են շահառուների պրոֆիլների ու ակնկալիքների քարտեզագրում (mapping of stakeholder profiles and expectations), խնդիրների քարտեզագրում (problem mapping) ու բուն օգտատերերի կամ շահառուների համար դրական արդյունքների սահմանում (definition of positive outcomes for end users or beneficiaries): Երկրորդ օրը մասնակիցներին կտրվեն խաղեր ու վարժություններ, որոնց միջոցով նրանք կսովորեն մշակել լուծումներ՝ կիրառելի սեփական կազմակերպություններում:
ԴԱՍԸՆԹԱՑ 2 -
Դորին Թութիկյան. «Դիզայն եւ սոցիալական ձեռներեցություն»
Աշխատանքային լեզու՝ անգլերեն
Մանրամասները եւ մասնակցության հայտը՝
https://www.theproper.company/socialdesign-am
Հրավիրում ենք երիտասարդ դիզայներներին, սոցիալական ձեռնարկատերերին եւ նորաստեղծ սթարթափներին մասնակցելու երկօրյա դասընթացի՝ մրցանակակիր դիզայներ Դորին Թութիկյանի հետ: Մասնակիցները կսովորեն զարգացնել նախագծեր՝ կայուն դիզայնի ուղղվածությամբ (sustainable design): Մասնակիցները կստեղծեն վիզուալ, թվային կամ առարկայական նախատիպեր (prototype)` օգտատերերի կամ հաճախորդների փորձարկման համար, կսովորեն դիզայնի գործիքներ, ինչպիսիք են տեսողական քարտեզները (visual maps) եւ պատումի պատկերավորումը (storyboarding), ինչպես նաեւ կսովորեն, թե ինչպես ձեւավորել համայնք՝ սոցիալական ձեռներեցության եւ թիրախային հաղորդակցության միջոցով, ինչպես փոխանցել սեփական ծրագրի տեսլականն ու առաքելությունը՝ հնարավորինս ճիշտ տեղ հասցնելով այն։