Զանգվածային լրատվամիջոցների և տեղական հասարակական կազմակերպությունների համար
Աղբյուրը՝ www.asba.am
Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամը «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում, հայտարարում էհամագործակցության հրավեր Լոռու, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում գործող հասարակական սեկտորի կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների համար՝ մարզի համայնքներում հանրային իրազեկման և համայնքային նախաձեռնությունների խթանման համար՝ ուղղված էներգաարդյունավետության խնդիրներին:
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են մասնակցել նախամրցույթային փուլին՝ ներկայացնելով կազմակերպության հետաքրքրության մասին նամակ հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝
- Լոռու մարզ մարտի 2-ը
- Տավուշի և Կոտայքի մարզեր մարտի 7-ը
- Արարատի և Գեղարքունիքի մարզեր մարտի 9-ը, ժամը 18:00 ներառյալ
Ներկայացվող նամակի հետ նշել հետևյալ տեղեկատվությունը.
- Կարճ տեղեկատվություն կազմակերպության մասին (գրանցման տարեթիվ, առաքելություն, անձնակազմ):
- Իրականացված նմանատիպ ծրագրեր (տարածաշրջան, ֆինանսավորման ծավալ, շահառուներ):
- Կազմակերպության առկա ռեսուրսները, որոնք կնպաստեն ծրագրին մասնակցելու համար (գրասենյակ, գույք, տրանսպորտային միջոց):
- Հակիրճ հիմնավորում ծրագրին միանալու մասին:
- Կազմակերպության գործընկերների և աջակից կառույցների վերաբերյալ տեղեկատվություն:
- Տեղեկատվություն՝ համայնքների և ՏԻՆ-երի հետ աշխատանքային փորձի վերաբերյալ:
- Լրացուցիչ այլ տեղեկատվություն, որը կնպաստի հիմնավորելու ծրագրին մասնակցելու հայտը:
Ընտրված կազմակերպությունները հնարավորություն կստանան բարելավելու հանրային իրազեկման իրենց կարողությունները և ՏԻՄ-երի հետ արդյունավետ համագործակցության ունակությունները, ինչպես նաև նրանք կկարողանան մասնակցել ծրագրով նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներին:
Ծրագրի համառոտ նկարագիրը
Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը համագործաքցելով Հոլանդիայի, Չեխիայի և Գերմանիայիգործընկերների հետ, Հայաստանի Հանրապետության հինգ մարզերում, Եվրոպական Միության ֆինանսավորմամբիրականացնում է՝ «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում » ծրագիրը:
Ծրագրի նպատակն է - զարգացնել տեղական հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների էներգաարդյունավետությանն ուղղված հանրային իրազեկման կարողությունները, որը հնարավորություն կտա աշխատել քաղաքային և գյուղական համայնքներում`
- բարձրացնել բնակչության իրազեկվածությունը էներգաարդյունավետության ձևաչափերի և նրանց արդյունավետ կիրառման նպատակով.
- համախմբել համայնքային ռեսուրսները էներգաարդյունավետության համայնքային նախաձեռնությունների համար, համագործակցելով տեղական իշխանությունների և մասնավոր ընկերությունների հետ.