Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 12 հունվարի, 2018
Բանակցություններ կամ ինչպես ստանալ այն, ինչ ուզում ես
Աղբյուր՝ www.crrc.am
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը
հրավիրում է աշխատաժողովի
Աշխատաժողովի համառոտ ակնարկ
Բանակցությունները մեր առօրյա կյանքի անբաժան մասն են: Մենք բանակցում ենք ամեն վայրկյան, լինի դա տանը, աշխատավայրում կամ միջազգային ասպարեզում: Այս աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալու բանակցությունների տեսությանը, որը նրանց թույլ կտա հաջող բանակցություններ վարել այլ կողմերի հետ, այլ նաև բացահայտելու իրենց բանակցություններ վարելու անձնական ոճը` բանակցությունների ընթացքում օգտագործելով իրենց մրցակցային առավելությունները: Աշխատաժողովի հիմքում ընկած է բանակցությունների բազմաոլորտային մոտեցումը՝ ներառյալ իրական կյանքի օրինակներ հանրային, մասնավոր և ոչկառավարական հատվածներից: Աշխատաժողովի թեմայի կարևոր հասկացություններն են շահերը և դիրքորոշումը, բանակցությունների ներառող և բաշխող մոդելները, բարդ խոսակցությունները, մշակույթը և բանակցությունները, զգացմունքների կառավարումը և այլն: Աշխատաժողովի ընթացքում կառաջարկվեն նաև դերային խաղեր:
Ում համար է. աշխատաժողովը կարող է հետաքրքրել լայն լսարանի: Նախապատվությունը կտրվի վերլուծական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Փորձագետի հակիրճ կենսագրական
Դիանա Գազիյանը ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի շրջանակում ունի ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացմանն ուղղված ծրագրերում աշխատանքային մեծ փորձ: Ութ տարի նա ղեկավարել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը: Տիկին Գազիյանն ունի Կառավարման գծով մագիստրոսի կոչում Նյու Յորքի համալսարանից: Նա նաև ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցը՝ ստանալով պետական կառավարման գծով մագիստրոսի կոչում: Նա եղելէ առաջնորդության և կառավարման թեմայով մի շարք հանրաճանաչ ծրագրերի մասնակից:
Ինչպես մասնակցել. մասնակցության համար խնդրում ենք լրացնել այս ձևաթուղթը մինչև հունվարի 17-ը, ժամը՝ 23:59: Ընտրված հայտատուները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով:
Դասընթաց