ԱՐՎԵՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ հիմնադրամի ԱՐՎԵՍՏԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ դրամաշնորհներ
Աղբյուրը՝ foundationaa.com
2016 ՆՈՅԵՄԲԵՐ - 2017 ԴԵԿՏԵՄԲԵՐ
Արվեստ Հայաստան Հիմնադրամը (ԱՀ հիմնադրամ) ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ժամանակակից արվեստի ոլորտում աշխատող արվեստագետներին՝ ի նպաստ Հայաստանում ժամանակակից արվեստի ոլորտի զարգացման:
Արվեստի նախագծերի դրամաշնորհները հասցեագրված են արվեստագետներին եւ արվեստային խմբերին, ովքեր ժամանակակից արվեստի ոլորտում աշխատում են տարբեր միջոցներով՝ թվային և մեդիա արվեստ, լուսանկարչություն, աուդիո-վիզուալ արվեստ, պերֆորմանս եւ հանրային վայրերի արվեստներ: Ծրագրի հրավերը բաց է ինչպես արվեստի բուհերի շրջանավարտների, այնպես էլ պրոֆեսիոնալ արվեստագետների համար:
Հավելյալ տեղեկությունների համար կարդացե՛ք ծրագրի ուղեցուցը։
ԱՐՎԵՍՏԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ դրամաշնորհներ.Կանոնակարգ-Պայմաններ
Դիմելու համար [email protected] փոստային հասցեին պետք է ուղարկել դիմումի լրացված, ստորագրված, սկանավորված պատճենը։
ԱՐՎԵՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ հիմնադրամը
Արվեստ Հայաստան Հիմնադրամը անկախ հասարակական կազմակերպություն է, որը նպատակ ունի նպաստելու Հայաստանում ժամանակակից արվեստի զարգացմանը: Հիմնադրամը գործում է Երեւանում, այն 2016 թվականին հիմնել են Դավիթ եւ Ռաֆայել Նազարյանները: Հիմնադրամի առաքելությունն է՝ օժանդակել Հայաստանի ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող անհատներին, եւ բացահայտել նրանց ստեղծագործական ներուժը երկրի ներսում և դրա սահմաններից դուրս:
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամները փորձագիտական գնահատականներ են տալիս Հիմնադրամի ռազմավարական ծրագրի զարգացման եւ իրականացման վերաբերյալ: Խորհրդի անդամները աջակցում են Հիմնադրամի առաքելությանը, ներդնում իրենց գաղափարները, ուսումնասիրություններն ու հմտությունները՝ առավել արդյունավետ դարձնելու Հիմնադրամի գործունեությունը:
Հիմնադրամի Խորհրդի անդամները՝
Ռուբեն Արեւշատյան, արվեստագետ, արվեստի քննադատ եւ անկախ համադրող, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի (AICA – Armenia) նախագահ
Ադելինա Ջուբերյան Ֆոն Ֆյուրստենբերգ, համադրող, Art of the World կազմակերպության հիմնադիր տնօրեն, Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր (բիենալեի հայաստանյան տաղավարի համադրման համար, 2015)
Վիկտոր Միզիանո, անկախ համադրող, արվեստի տեսաբան, Moscow Art Magazine-ի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր
Ջեք Փերսեքյան, համադրող, Anadiel պատկերասրահի եւ Երուսաղեմի Al-Ma'mal հիմնադրամի հիմնադիր տնօրեն
Կրիստինա Շտեյնբրեխեր-Պֆանդտ, համադրող, Viennacontemporary արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավար
Դրամաշնորհների վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք դիմել ԱՀՀ թիմին:
+374 41 181809