Հանրային քննարկմանը մասնակցության հրավեր. «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում»
Հանրային քննարկման մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Հրանտ Դինք հիմնադրամի կայքէջում։
Խոսնակները կքննարկեն՝ արդյոք քաղաքացիական հասարակությունը մինչ օրս նպաստել է այս հարաբերություններում փոփոխություններ գրանցելուն, և եթե այո, ապա՝ ինչպես: Կքննարկվեն նաև երկու երկրներում քաղաքացիական հասարակության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև այն ներուժը, որով քաղաքացիական հասարակությունը կկարողանա բարելավել հարաբերությունների կարգավորումը թե´ քաղաքական և թե´ հասարակական մակարդակներում: Զեկույցը հնարավորություն կտա Հայաստանն ու Թուրքիան դիտարկելու քաղաքացիական հասարակության տեսանկյունից՝ ուշադրության կենտրոնում ունենալով և´ անցյալում տեղի ունեցած փոխշփումները, և´ վերջին ժամանակների խնդիրները: Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև քաղաքացիական հասարակության գործունեության տիրույթն ու փորձառությունների փոխանակումը՝ միևնույն ժամանակ երևան հանելով երկու հարևան երկրների ժողովուրդների միջև վերջին ժամանակներում իրականացված նախաձեռնություններն ու հետագա համագործակցության հնարավոր ուղիները:
Խոսնակներ՝
Գևորգ Տեր-Գաբրիելյան`Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Հայաստան
Ասենա Գյունալ`Անադոլու Քյուլթյուր
Լևենթ Քորքութ`Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
Դիսկուսանտ՝
Արմինե Իշխանյան`Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց
- Հանդիպումը տեղի կունենա 2021 թ. հունիսի 17-ին` հինգշաբթի, ժամը 20:00-ին (UTC+4)` առցանց եղանակով:
- Զեկույզը կուղեկցվի անգլերեն, թուրքերեն և արևելահայերեն համընթաց թարգմանությամբ:
- Կարող եք գրանցվել ներքո նշված դիմումի միջոցով, որպեսզի հնարավորություն ունենաք Zoom հարթակի միջոցով միանալու հանդիպմանը և ցանկության դեպքում հղելու Ձեր հարցերը խոսնակներին:
- Դուք կարող եք հետևել նաև քննարկման ուղիղ հեռարձակմանը Հրանտ Դինք հիմնադրամի ՅուԹուբի էջով: