Հայտերի ներկայացման հրավեր Քիմոնիքս Ինթերնայշնլի կողմից․ ԱՄՆ ՄԶԳ Ռազմավարական հաղորդակցության աջակցության ծրագիր
ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Ռազմավարական հաղորդակցության աջակցության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որն իրականացվում է Քիմոնիքս Ինթերնայշնլի կողմից, հայտարարում է դրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր: Դրամաշնորհային ծրագրերը պետք է ուղղված լինեն պետական բարեփոխումների շուրջ հաղորդակցության, ինչպես նաև ՀՀ կառավարության նախաձեռնությունների վերաբերյալ հանրային ընկալման ու դրանցում մասնակցության խթանմանը։
Առաջարկվող ծրագրերը պետք է՝
- Բարձրացնեն իրազեկվածությունը քաղաքականության տարբեր ոլորտների և հիմնական ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ, միաժամանակ խթանեն ՀՀ կառավարության քաղաքացիակենտրոն հաղորդակցությունը և հանրային իրազեկման ջանքերը՝ ապահովելով դրանց թափանցիկությունը։
- Խթանեն երկկողմանի հաղորդակցության արդյունավետ ուղիները, որոնք լրացնում են հետադարձ կապի բացերը և նպաստում տեղեկացված փոխգործակցությանը՝ նպատակ ունենալով խրախուսել պետական բարեփոխումների շուրջ քաղաքացիական ներգրավվածությունը և բարելավել ՀՀ կառավարության արձագանքը և հանրային ներգրավումը։
Ընտրված կազմակերպությունները կաջակցեն Ծրագրին` փոխլրացնելով ՀՀ կառավարությանը տրամադրվող ընթացիկ և նախատեսված տեխնիկական աջակցությունը։
Դրամաշնորհները կտրամադրվեն, և դրամաշնորհային ծրագրերը կիրականացվեն ԱՄՆ ՄԶԳ-ի և ԱՄՆ կառավարության՝ պայմանագրի հիմքով դրամաշնորհների տրամադրումը կարգավորող կանոնակարգերին, ինչպես նաև Ծրագրի՝ դրամաշնորհների կառավարման ներքին քաղաքականությանը համապատասխան:
Մինչ հայտերի ներկայացման փուլը, Ծրագիրը կանցկացնի առցանց աշխատաժողով, որն իրավասու և հետաքրքրված հայտատուներին հնարավորություն կտա ստանալ ավելի մանրամասն տեղեկատվություն Ծրագրի և դրադրամաշնորհային բաղադրիչի շրջանակի մասին, ինչպես նաև տալ կոնկրետ հարցեր ՀՆՀ-ի վերաբերյալ: Հետաքրքրված հայտատուները, որոնք համապատասխանում են IIIԱ բաժնում սահմանված պահանջներին և ցանկանում են մասնակցել աշխատաժողովին, պետք է հաստատեն իրենց մասնակցությունը՝ ուղարկելով մասնակցի/մասնակիցների անուն(ներ)ը, էլեկտրոնային հասցեն(երը) և կազմակերպության անվանումը [email protected] էլ. փոստին՝ «Վերնագիր» դաշտում նշելով «1.3.8 Մասնակցություն աշխատաժողովին» մինչև 2025թ․ հունվարի 20-ը:
Նշենք նաև, որ այս մրցույթի վերաբերյալ բոլոր հարցերը կարող եք ուղարկել նաև էլեկտրոնային փոստով՝ [email protected] էլ․ հասցեին, մինչև 2025թ․ հունվարի 20-ը: Բոլոր հարցերը և վերջիններիս պատասխանները կտեղադրվեն սույն ՀՆՀ-ի հրապարակման կայքում մինչև 2025թ-ի հունվարի 22-ը: Պատասխանները նաև կուղարկվեն հարցերը ներկայացրած անձանց կողմից նշված էլ․․ հասցեներին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025թ-ի փետրվարի 19-ը։
Ծրագրի և Քիմոնիքսի աշխատակիցները չեն կարող պահանջել, իսկ հայտատուներին արգելվում է առաջարկել որևէ գումար, վճար, միջնորդավճար, արտոնություն, նվեր, պարգևատրում, արժեքավոր իր կամ փոխհատուցում՝ սույն մրցույթի շրջանակներում անհարկի բարենպաստ վերաբերմունք ստանալու կամ ցուցաբերելու համար: Ծրագրի աշխատակցի ցանկացած ոչ պատշաճ հարցում պետք է զեկուցվի Ծրագրի ղեկավարին կամ ուղարկվի [email protected] էլ․ հասցեով:
Հայտերի ներկայացման սույն հրավերում ընդգրկված են հետևյալ հավելվածները՝
- Հավելված Ա – Դրամաշնորհի հայտի ձևաթուղթ (լրացվում է հայտատուների կողմից)
- Հավելված Բ – Դրամաշնորհի բյուջեի ձևաթուղթ (լրացվում է հայտատուների կողմից)
- Հավելված Գ – Իրականացման ժամանակացույց (լրացվում է հայտատուների կողմից)
- Հավելված Դ – Դրամաշնորհառուի մշտադիտարկման և գնահատման ցուցիչների և արդյունքների ձևաթուղթ (լրացվում է հայտատուների կողմից)
- Հավելված Ե – Հայտատուի ինքնագնահատման ձևաթուղթ (լրացվում է հայտատուների կողմից)
Կիրառելի ստանդարտ դրույթներ, որոնք պարտադիր են և անհրաժեշտ (որպես տեղեկատվություն)՝
- Ֆիքսված գումարով դրամաշնորհներ ստացող ամերիկյան և ոչ ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունների համար ստանդարտ դրույթները հասանելի են հետևյալ հղմամբ:
- Բոլոր այլ տեսակի դրամաշնորհներ ստացող ոչ ամերիկյան ոչ կառավարական դրամաշնորհառուների համար ստանդարտ դրույթները հասանելի են հետևյալ հղմամբ:
Ամբողջական հայտարարությունը ներբեռնելու համար սեղմել այստեղ։
Հավելված Ա-ն, Գ-ն, և Դ-ն ներբեռնելու համար սեղմել այստեղ։
Հավելված Բ-ն ներբեռնելու համար սեղմել այստեղ։
Հավելված Ե-ն ներբեռնելու համար սեղմել այստեղ։